Աշխարհահռչակ Գարի Քյոսայանի ջազ քառյակի հյուրախաղերը Հայաստանում

17 Հոկտեմբեր 2009
Հոկտեմբերի 17-ին աշխարհահռչակ Գարի Քյոսայանի ջազ քառյակը (ԱՄՆ) ելույթ ունեցավ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում: Հանրահայտ երգչուհի Ինդեան (ԱՄՆ) նույնպես մասնակցեց համերգին` հատուկ հյուրի կարգավիճակով:
 
Համերգը կազմակերպվել էր Հայաստանի «Թեքեյան» մշակութային միավորման կողմից` Հայաստան-Սփյուռք մշակութային կապերի զարգացման ծրագրի շրջանակներում: Համերգի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
 
Ջազ քառյակը ստեղծվել է 1998 թվականին: Քառյակի կազմում հանդես են գալիս այնպիսի ճանաչված երաժիշտներ, ինչպիսիք են` Գառներ Թոմասը (սաքսոֆոն, ԱՄՆ), Ջորջ Բրաունը (հարվածային գործիքներ, ԱՄՆ) և Մայքլ Սոուսերը (բաս կիթառ, ԱՄՆ):
 
Դասական ջազային երաժշտությունը` համեմված էթնիկ տարրերով, նոր հարմոնիկ լուծումներով և ձևերով, յուրահատուկ հնչողություն և թարմություն է հաղորդում խմբի կատարումներին:
 
Ջազը Հայաստանում ունի շուրջ 70 տարվա պատմություն և հարուստ ավանդույթներ, որոնք արտացոլում են ազգային երաժշտության միտումները: Հայազգի բազմաթիվ ջազմեններ մեծ հաջողությամբ հանդես են գալիս ամբողջ աշխարհում:
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ն ուրախ է աջակցել նմանատիպ միջոցառումների, որոնք հնարավորություն են տալիս հայ հանդիսատեսին ունկնդրելու և ճանաչելու բարձրակարգ երաժշտություն` համաշխարհային համբավ ունեցող երաժիշտների կատարմամբ:
 
ՎիվաՍել-ՄՏՍ. սպասեք ավելին…