Վերալիցքավորեք և շահեք

29 Հունիս 2010
Ուրախ ենք տեղեկացնել, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի մարզերում իրականացնում է «Վերալիցքավորեք և շահեք» ակցիան: Ս.թ. հունիսի 29-ից ընկերության շարժական սպասարկման կենտրոնները կայցելեն ՀՀ տարբեր գյուղեր:  Այս ընթացքում, վերալիցքավորելով կանխավճարային քարտերը շարժական սպասարկման կենտրոններում, բաժանորդները հնարավորություն կստանան շահելու MTS 236 կամ Nokia 1200 բջջային հեռախոսներ:
 
«Վերալիցքավորեք և շահեք» ակցիայի շրջանակներում, շարժական սպասարկման կենտրոններում քարտը վերալիցքավորելիս, Դուք կստանաք խաղարկային տոմսեր, որոնք տվյալ օրվա վերջում կմասնակցեն վիճակահանությանը: Տրամադրվող խաղարկային տոմսերի թիվը կախված է վերալիցքավորման գումարից` ըստ ստորև բերված աղյուսակի:
 
Վերալիցքավորման գումար
Խաղարկային տոմսերի թիվը
Նոր գնած քարտ վերալիցքավորելու դեպքում
Օգտագործվող քարտ վերալիցքավորելու դեպքում
2500
4500
1
4500
7000
2
6500
9000
3
8500
10000
4
10500
12000
5
Իսկ յուրաքանչյուր հավելյալ 2000 դրամի դիմաց տրամադրվում է ևս 1 խաղարկային տոմս
 
ՎիվաՍել-ՄՏՍ. վերալիցքավորեք և շահեք…