«Մանկական Եվրատեսիլ 2010» երգի մրցույթը` Մինսկում

19 Նոյեմբեր 2010
Տարվա երաժշտական խոշորագույն իրադարձություններից մեկը` 8-րդ «Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա նոյեմբերի 20-ին` Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Այս տարի Հայաստանը մրցույթում կներկայացնի Վլադիմիր Արզումանյանը:
 
Այս տարի ևս ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները հնարավորություն ունեն քվեարկելու իրենց նախընտրած երգի օգտին: Քվեարկելու համար անհրաժեշտ է ուղարկել մասնակից երկրի համարը պարունակող SMS 4447 կարճ համարին կամ զանգահարել 0900990 համարին` վերջում հավաքելով մասնակից երկրի համարը (օր. 090099004): Քվեարկության համար նախատեսված ժամանակահատվածը և պայմանները կհայտարարվեն մրցույթի ընթացքում` հաղորդավարների կողմից:
 
Քվեարկության կանոնները
  • Արգելվում է քվեարկել սեփական երկրի օգտին:
  • Քվեարկության ժամանակահատվածից դուրս տրված ձայները համարվում են անվավեր և չեն հաշվարկվում:
  • Մեկ բջջային հեռախոսահամարից թույլատրվում է ուղարկել առավելագույնը 20 քվե:
  • Սխալ ձևաչափով տրված քվեները համարվում են անվավեր և չեն հաշվարկվում:
  • Ռոումինգում գտնվող բաժանորդները չեն կարող մասնակցել քվեարկությանը:
4447 կարճ համարին ուղարկված մեկ SMS-ի, ինչպես նաև 0900990 հեռախոսահամարով կատարված մեկ զանգի արժեքն է` 240 դրամ (ներառյալ ԱԱՀ): SMS-ի արժեքը գանձվում է անկախ քվեի վավեր կամ անվավեր համարվելուց:
 
*SMS-ի միջոցով քվեարկությունը կազմակերպվում է «Նիկիտա Մոբայլ» ՍՊԸ կողմից (հեռախոսահամար` 010 512888):
**Զանգերի միջոցով քվեարկությունը կազմակերպվում է «Բեմոբայլ» ՍՊԸ կողմից (հեռախոսահամար` 010588502):
 
«Մանկական Եվրատեսիլ 2010» երգի մրցույթը կհեռարձակվի նոյեմբերիի 20-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հաջողություն է մաղթում բոլոր մասնակիցներին: