Այսուհետ, «Facebook SMS» ծառայության շնորհիվ Դուք կարող եք բջջայինի միջոցով շփվել Facebook-ում առանց ինտերնետ օգտագործելու: Ակտիվացրեք այն և SMS-ի միջոցով կստանաք Ձեր հաղորդագրությունները, պատի գրառումները, մեկնաբանությունները, ընկերանալու հայտերն ու բազմաթիվ այլ ծանուցումներ, որոնց կարող եք արձագանքել` ուղարկելով պատասխան հաղորդագրություններ: Բացի այդ Դուք ինքներդ կարող եք թարմացնել կարգավիճակը և կատարել մի շարք այլ գործողություններ` ուղարկելով համապատասխան հրահանգը 32665 համարին:
Այս հնարավորություններից օգտվելու համար Facebook-ի Ձեր էջից մուտք գործեք Հաշվի կարգավորումներ բաժինը, ընտրեք Բջջային հղումը և ակտիվացրեք տեքստային հաղորդագրությունները (եթե Ձեր հաշվում նշված չէ հեռախոսահամար, ապա նախ կպահանջվի ավելացնել համարը): Ծառայությունը կարող եք ակտիվացնել նաև` ուղարկելով fb կամ f տեքստը պարունակող SMS 32665 կարճ համարին: Ակտիվացման վճարն է 4 դրամ (ներառյալ ԱԱՀ):
Ծանուցումները Ձեզ կուղարկվեն 32665-ով սկսվող համարներից և յուրաքանչյուրին արձագանքելու համար անհրաժեշտ կլինի պատասխանել հենց տվյալ հաղորդագրությանը:
«Facebook SMS» ծառայության միջոցով ստացվող ծանուցումներն անվճար են, իսկ յուրաքանչյուր պատասխան հաղորդագրություն կամ 32665 համարին Ձեր կողմից ուղարկվող այլ հրահանգ արժե 4 դրամ (ներառյալ ԱԱՀ):
32665 համարին ուղարկվող հրահանգներ
| Գործողություն | Հրահանգ |
| Ակտիվացնել ծառայությունը | f |
| fb |
| Թարմացնել կարգավիճակը | <կարգավիճակի տեքստը> |
| Օգնություն* | help |
| aide |
| Ուղարկել լուսանկարներ` Facebook-ի Ձեր էջում տեղադրելու համար* | photo |
| photos |
| Անջատել ծանուցումների ստացումը | stop |
| off |
| Նորից միացնել ծանուցումների ստացումը | on |
| start |
* Նշված հնարավորություններից օգտվելու համար անհրաժեշտ է ինտերնետ միացում:
Ծանուցումների պատասխան SMS-ներում օգտագործվող հրահանգներ
| Գործողություն | Հրահանգ |
| Հավանել | like |
| Մեկնաբանել | <մեկնաբանության տեքստը> |
| Բզել (ի պատասխան) | p |
| poke |
| Ընդունել ընկերանալու առաջարկը | add |
| Դադարեցնել տվյալ զրույցի ծանուցումները | mute |
Ծառայության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ` այցելելով https://www.facebook.com/help/mobiletexts էջը:
ՎիվաՍել-ՄՏՍ. սպասեք ավելին…