ՎիվաՍել-ՄՏՍ-ն ուրախ է ներկայացնել նոր` կատարելագործված ինտերնետ-փաթեթներ կանխավճարային բաժանորդների համար: Այսուհետ Դուք ունեք.
- Փաթեթների ավելի լայն ընտրություն,
- Ավելի շատ ինտերնետ և անվճար ներցանցային խոսելաժամանակ նախկին գնի դիմաց:
Մասնավորապես, այժմ կարելի է ակտիվացնել նոր` «inet 5» փաթեթը: Բացի այդ, 400 դրամի դիմաց տրամադրվող փաթեթը նախկին 20-ի փոխարեն ներառում է 25 ՄԲ, ինչպես նաև 25 րոպե անվճար ներցանցային խոսելաժամանակ: «inet 200»-ի փոխարեն 2500 դրամով կարելի է ակտիվացնել «inet 250» փաթեթը, որը ներառում է 150-ի փոխարեն 250 ներցանցային րոպե: Եվ վերջապես «inet 1000» փաթեթի շրջանակվում նախկին 500-ի փոխարեն տրամադրվում է1000 անվճար ներցանցային րոպե:
| Փաթեթ | Փաթեթի չափ
(ՄԲ) | Անվճար խոսելաժամանակ (րոպե) | Փաթեթի արժեք (դրամ) |
| «inet 5» | 5 | 0 | 100 |
| «inet 25» | 25 | 25 | 400 |
| «inet 100» | 100 | 100 | 1500 |
| «inet 250» | 250 | 250 | 2500 |
| «inet 1000» | 1000 | 1000 | 6000 |
Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
Հիշեցնենք, որ ինտերնետ-փաթեթ կարելի է ակտիվացնել ուղարկելով *477*փաթեթի չափը# հրահանգը: Իսկ չօգտագործած ՄԲ-երն ու խոսելաժամանակը, ինչպես նաև փաթեթի վավերականության ժամկետը ճշտելու համար անհրաժեշտ է ուղարկել *477# հրահանգը:
ՎիվաՍել-ՄՏՍ. սպասեք ավելին