ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «PC էլեկտրոնիքս»-ի, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի և Հայաստանում Մայքրոսոֆթ կորպորացիայի ներկայացուցչության հետ համագործակցությամբ գործարկել է նոր` «Ինտերնետ+համակարգիչ» լայնածավալ նախագիծը, որի նպատակն է Հայաստանի մարզերին տրամադրել մատչելի ինտերնետ կապ և դրանից օգտվելու համար` սարքերի լայն ընտրանի:
«Ինտերնետ+համակարգիչ» ծրագիրը մեկնարկել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից մեկում` Այգեձորում: Ծրագիրը կարևոր է ոչ միայն կոմերցիոն առումով, այլ նաև ռազմավարական, կրթական և սոցիալական տեսանկյունից, քանի որ հատկապես սահմանամերձ գյուղերում չի կարելի գերագնահատել հուսալի ինտերնետային կապի առկայության կարևորությունը:
Շնորհիվ «ինտերնետ+համակարգիչ» ծրագրի, գյուղական համայնքների բնակիչները հնարավորություն կունենան ապառիկ ձեռք բերելու նոութբուք, համակարգիչ կամ նեթբուք, եթե բաժանորդագրվեն ՎիվաՍել-ՄՏՍ-ի «ՄՏՍ կոնեկտ ուսանողական», «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» կամ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» սակագնային պլաններից որևէ մեկին: Բոլոր սարքերում Մայքրոսոֆթն անվճար տեղադրում է լիցենզավորված ծրագրային փաթեթ: Բաժանորդները հնարավորություն կունենան ստանալ ստորև նշված սարքերը` առաջին 2 ամիսների ընթացքում ազատվելով վճարելու անհրաժեշտությունից: Վարկի ժամկետը 24 ամիս է և ենթադրում է 22 մարում, իսկ պայմանագրի առաջին 60 օրվա ընթացքում ինտերնետ կապը կտրամադրվի անվճար:
Ստորև նշված աղյուսակը ներկայացնում է հաճախորդի համընդհանուր ամսական վճարը` ներառյալ ապառիկ գնման պայմանները և ինտերնետային սակագնային պլանի ամսական վճարը:
|
| ՄՏՍ կոնեկտ ուսանողական | ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ | ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+ |
|---|---|---|---|
| Նեթբուք ASUS X101CH | 16291 | 19591 | 22791 |
| Նեթբուք ACER AOD270 | 15815 | 19115 | 22315 |
| Նոութբուք HP 630 | 20945 | 24245 | 27445 |
| Նոութբուք HP 635 (E300) | 19623 | 22923 | 26123 |
| Նոութբուք HP 635 (E450) | 20046 | 23346 | 26546 |
| Նոութբուք HP ProBook 4530S | 26394 | 29694 | 32894 |
| Նոութբուք HP ProBook 4535S | 25018 | 28318 | 31518 |
| Նոութբուք HP ProBook 4730S | 30361 | 33661 | 36861 |
| Նոութբուք TOSHIBA C660 | 24754 | 28054 | 31254 |
| Windows համակարգիչ-Starter | 20258 | 23558 | 26758 |
| Windows համակարգիչ-Home | 23061 | 26361 | 29561 |
| Windows համակարգիչ-Entertainment | 24648 | 27948 | 31148 |
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: