Այսուհետև «Անձնական» սակագնային պլանի բաժանորդներին տրամադրվում է իրենց մտերիմների համար նախատեսված «Հատուկ» փաթեթ, որն ընդամենը 2500 դրամ ամսավճարի դիմաց ներառում է 1500 րոպե ներցանցային խոսելաժամանակ և դեպի ՀՀ բջջային ցանցեր 150 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն: «Հատուկ» փաթեթից օգտվելիս` ամսվա ընթացքում նշվածից ավելին օգտագործելու կամ այլ ծառայություններից օգտվելու դեպքում վճարը գանձվում է ըստ «Անձնական» սակագնային պլանի համար սահմանված սակագների:
«Անձնական» սակագնային պլանի յուրաքանչյուր բաժանորդի տրամադրվում է միայն մեկ «Հատուկ» փաթեթ:
Ի դեպ, մինչև 2012թ. դեկտեմբերի 31-ը «Հատուկ» փաթեթ ձեռք բերելու դեպքում բաժանորդին անվճար տրամադրվում է «բրոնզ» հեռախոսահամար:
ՎիվաՍել-ՄՏՍ. սպասեք ավելին…
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: