Ուրախ ենք հայտարարել, որ մայիսի 10-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում հասանելի կլինի չորրորդ սերնդի Galaxy S սմարթֆոնը` Samsung GALAXY S4-ը: Սմարթֆոնը հագեցած է մի շարք նորարարական հնարավորություններով, այդ թվում՝ «Group Play»-ով, որը թույլ է տալիս շրջապատողների հետ վայելել երաժշտություն, լուսանկարներ և խաղեր՝ առանց Wi-Fi-ի կամ բջջային ազդանշանի, հայացքով էկրանը կառավարելու «Samsung Smart Pause» հնարավորությամբ, «Dual Camera»-ով, ինչի շնորհիվ կարելի է միաժամանակ լուսանկարել հիմնական և դիմային տեսախցիկներով և այլն:
Այս սմարթֆոնը դարձնում է կյանքն ավելի հարուստ, պարզ և լի հաճելի պահերով: Կյանքի իսկական ուղեկից՝ նոր Samsung GALAXY S4-ն օգնում է միմյանց ավելի մոտ լինել և ֆիքսել միմյանց հետ անցկացրած պահերը: Սմարթֆոնի հնարավորություններից յուրաքանչյուրը ստեղծված է առօրյան ավելի հեշտացնելու համար: Այն նաև հնարավորություն է ընձեռում վերահսկելու ինքնազգացողությունն ու առողջությունը: Մի խոսքով, Samsung GALAXY S4-ը հենց Ձեզ համար է:
Samsung GALAXY S4-ի արժեքը 370000 դրամ է: Սմարթֆոնը կարելի է ձեռք բերել նաև ապառիկ:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: