2009 թ. դեկտեմբերի 24-ից հունվարի 31-ը բոլոր կանխավճարային բաժանորդները* հնարավորություն ունեն, ամեն անգամ ստանալով զանգ ՀՀ այլ բջջային և քաղաքային ցանցերից, խոսակցության յուրաքանչյուր րոպեի դիմաց ստանալու բոնուս` 1 րոպե անվճար ներցանցային խոսելաժամանակ: Բոնուսի առկայության դեպքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում կատարած զանգերի դիմաց նախ սպառվում է բոնուսային խոսելաժամանակը, և միայն դրա զրոյանալուց հետո գումարը գանձվում է հիմնական հաշվից:
Պարզապես ուղարկեք Ձեր բջջայինից *210# անվճար հրահանգը և սկսեք կուտակել բոնուսային խոսելաժամանակը:
Բոնուս չի կուտակվում.
- Քարտի հավելյալ ժամկետի լրանալուց հետո
- Ռոումինգում զանգեր ստանալիս
Բոնուսային խոսելաժամանակը հնարավոր չէ օգտագործել.
- Գտնվելով ռոումինգում
- Պրեմիում հեռախոսահամարներին զանգահարելիս
- Հավելյալ ժամկետի ընթացքում (նախքան հավելյալ ժամկետի ավարտը հաշիվը վերալիցքավորելու դեպքում բոնուսային հաշիվը կրկին ակտիվանում է)
- Հավելյալ ժամկետի ավարտից հետո (այս դեպքում բոնուսային հաշիվը զրոյանում է)
Բոնուսային հաշիվը կարող եք ստուգել` հավաքելով *210*1# և սեղմելով զանգահարելու կոճակը:
Կուտակված բոնուսային խոսելաժամանակը կարող է օգտագործվել մինչև 2010 թվականի փետրվարի 13-ը:
ՎիվաՍել-ՄՏՍ. կուտակեք բոնուս` ստանալով զանգեր:
Մանրամասների համար զանգահարեք 111:
* Բացառությամբ «Բիզնես վերահսկում» կորպորատիվ փաթեթի բաժանորդների: |