ՎիվաՍել-ՄՏՍ-ն ուրախ է տեղեկացնել, որ այսուհետ «Մեր մեջ», «Բիզնես ֆլեքսի» փաթեթների և «Բիզնես գործընկերներ» փաթեթի «Գործընկեր Ա», «Գործընկեր Բ», «Գործընկեր Գ», «Գործընկեր Դ», «Գործընկեր Ե», «Գործընկեր Զ» և «Հատուկ գործընկեր» սակագնային պլանների բաժանորդները կարող են օգտվել ինտերնետից անհամեմատ մատչելի սակագներով: Այժմ, ամսվա ընթացքում օգտագործած առաջին 5 ՄԲ-ի սակագինը կազմում է 50 դրամ/ՄԲ, իսկ հաջորդ ՄԲ-երինը` 40 դրամ/ՄԲ:
Ավելին, այս, ինչպես նաև «Կլասիկ», «Կլասիկ սոլո» և «Կլասիկ ֆլեքսի» փաթեթների բաժանորդներն այժմ կարող են օգտվել առավել մեծ ծավալի ինտերնետ-փաթեթներից ավելի ցածր գներով քան նախկինում.
|
«inet 10» |
10 |
400 |
35 |
|
«inet 40» |
40 |
1000 |
20 |
|
«inet 100» |
100 |
2000 |
15 |
|
«inet 500» |
500 |
5900 |
11 |
«inet 5», «inet 15», «inet 40», «inet 100» փաթեթներից օգտվող բաժանորդներն ավտոմատ կմիանան համապատասխանաբար «inet 10», «inet 40», «inet 100» և «inet 500» փաթեթներին:
Բացի այդ, այսուհետ, ակտիվացնելով «Գիշերային ինտերնետ» ծառայությունը, հետվճարային բաժանորդները գիշերային ժամերին կարող են օգտվել ինտերնետից ընդամենը 10 դրամ/ՄԲ սակագնով:
Բոլոր գները ներառում են ԱԱՀ: |