2005 թ. օգոստոսի 30-ին, ՎիվաՍել ընկերությունն ընդլայնում է իր բջջային ցանցի ծածկույթը և արդեն կապ է ապահովում ողջ Կոտայքի մարզի տարածքում: Կոտայքի մարզը հադիսանում է Հայաստանի արդյունաբերական կենտրոններից մեկը: Երկարատև դադարից հետո աշխուժանում է մարզի տնտեսական կյանքը և ՎիվաՍել ընկերության ղեկավարությունը համոզված է, որ հաղորդակցման ժամանակակից միջոցները նոր լիցք կհաղորդեն մարզի սոցիալ-տնտեսական բարելավման գործընթացին: Ցանկացած նոր կայանի գործարկումը և նոր տարածաշրջանների ներառումը, ՎիվաՍելի բջջային ցանցի մեջ մեծ իրադարձություն է ընկերության կյանքում, որը նաև իրադարձություն պետք է դառնա Հայաստանի տարբեր վայրերի բնակիչների համար:
ՎիվաՍել ընկերության ղեկավարությունը նպատակդրվել է նաև համագործակցել Չարենցավան քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի հետ, մասնավորապես ընկերությունն իր սեփական միջոցներով կկահավորի և կվերանորոգի դպրոցի ֆիզիկայի դասարանը: Նվիրատվության չափը կազմում է 2 մլն ՀՀ դրամ: Այս ընտրությունն ինքնանպատակ չէ, ՎիվաՍելի անձնակազմը շատ է կարևորում ապագա սերունդների դաստիարակությունը և նրանց լավ կրթության հնարավորության ընձեռումը, հավաստիացնելով, որ նման միջոցառումները կկրեն պարբերական բնույթ:
Պատահաբար չէ, որ ՎիվաՍելը նեցուկ է կանգնում Չարենցավանի թիվ 1 դպրոցին, սա պայմանավորված է նրանով, որ դպրոցը հանդիսանում է Չարենցավանի ամենահին, սակայն լավագույնս պահպանված կրթօջախը: Դպրոցն այսօր ունի մոտ 1000 աշակերտ: Անհրաժեշտ է նշել, որ Չարենցավանի արտադրական հզորությունները մեծ նշանակություն են ունեցել խորհրդային ժամանակաշրջանի տնտեսության համար:
ՎիվաՍելի գլխավոր տնօրեն պրն. Ռալֆ Յիրիկյանը ստորագրում է 2 միլիոն դրամ նվիրատվությունը Չարենցավանի թիվ 1 դպրոցին:
Ձախից աջ՝ Չարենցավանի թիվ 1 դպրոցի տնօրեն տ. Գայանե Փանոսյան, Կոտայքի մարզպետ պրն. Շահգելդյան, ՎիվաՍելի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյան:
|