ՀայերենEnglishРусский
Փնտրել
 
Կայքի քարտեզ
 
ՓաթեթներԾառայություններԲջջային հեռախոսներՌոումինգՈրտեղ գնելԿազմակերպությունՀՏՀՀետադարձ կապ
 

Կորպորատիվ նորություններ
Ծածկույթ Տավուշի մարզում
Հավատարիմ մնալով իր տված խոստումին, որ մինչև տարեվերջ ծածկույթ կապահովի հանրապետության ողջ տարածքում, ՎիվաՍելը պատվով կատարեց իր այդ խոստումը և պաշտոնական մուտքը մարզերում զուգակցեց սոցիալական օժանդակություններով:
 
Ավարտելով աշխատանքները հարավային ուղղությամբ` ընկերությունը իր գրեթե ողջ տեխնիկական ներուժը բևեռացրեց Տավուշի մարզում: Տավուշի մարզը, լինելով սահմանամերձ շրջան, կարիք ունի որակյալ կապի: Այդ պահանջը պարտադրվում է մարզի ռազմավարական նշանակությամբ: Կապի նշանակությունը մարզում կարևորվում է նաև այն պատճառով, որ շրջանում, և  մասնավորապես Դիլիջանում, կան գեղատեսիլ կանաչ հանգստյան վայրեր: Որակյալ կապը խթան կհանդիսանա մարզում տուրիզմի և տնտեսական զարգացման համար:
 
ՎիվաՍելը անում է և կանի ամեն հնարավորը, որպեսզի մարզում որակյալ կապը լինի իրողություն և կապով ապահովված լինի ոչ միայն Իջևանը կամ Դիլիջանը, այլ նաև ողջ սահմանամերձ գոտին` Այգեձորից մինչև Բագրատաշեն:
 
Ընկերությունը, համագործակցելով ՙԱռաջինը երեխաներին՚ մանկական բարեգործական կազմակերպության հետ, հանդես է  եկել նոր նախաձեռնությամբ: ՎիվաՍելը ֆինանսավորելու է Դիլիջանի "Կաղնի Խաչ" թաղամասի # 11 մանկապարտեզի կապիտալ վերանորոգության ծախսերի շուրջ 70%, որը կազմում է 22.5 միլիոն դրամ կամ 50000 ԱՄՆ $: Ծրագիրը կտևի շուրջ 6 ամիս, լիովին կվերանորոգվի շենքը` նոր և հարմարավետ պայմաններ ստեղծելով երեխաների համար:

 
Ձախից աջ` "Առաջինը երեխաներին" բարեգործական հիմնադրամի նախագահ Նանի Օսկանյան, ՎիվաՍելի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյան, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյան, Դիլիջանի թիվ 11 մանկապարտեզի տնօրեն Գրետա Աթաբեկյան:

 
Նոր Տարվա տոնահանդես Դիլիջանի թիվ 11 մանկապարտեզում:
 
 
ՎիվաՍելի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյան (աջից երկրորդ), Տավուշի փոխմարզպետ Լյովա Սարգսյան (աջ), Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սարգսյան (ձախ), "Առաջինը երեխաներին" բարեգործական հիմնադրամի նախագահ Նանի Օսկանյան (մեջտեղ) ամանորյա տոնահանդեսին Դիլիջանի թիվ 11 մանկապարտեզում:
29/12/2005

Վերադառնալ
 
Նորություններ
Փաթեթ «Աշխատանքային օր»
Ապահովեք Ձեր գրասենյակը կայուն բարձր արագությամբ ինտերնետով ...
«Լավ գին» «Բարբառ» և «18+» սակագնային պլանների բաժանորդների համար
Զանգահարեք ՀՀ այլ բջջային և քաղաքային ցանցերի բաժանորդներին անհամեմատ մատչելի սակագներով ...
Առաջին անգամ Հայաստանում. BlackBerry® լուծումներ
BlackBerry® Bold 9700, Bold 9000 և Storm2 9520 սմարթֆոններ ծառայությունների ողջ փաթեթով` ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է` HTC Legend
Հարմար, գեղեցիկ և դիմացկուն սմարթֆոն` անհատականացման նոր հնարավորություններով ...
 
  ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանին
  Ծածկույթի քարտեզ
  Ինտերնետ
օգնական
Բաժանորդագրվեք նորություններին
© 2005-2010 Ղ-Տելեկոմ ՓԲԸ, բոլոր իրավունքները պաշտպանված են  Իրավական տեղեկատվություն