Հաշվի վերալիցքավորում
Գոյություն ունեն կանխավճարային քարտերը վերալիցքավորելու տարբեր եղանակներ:
Վերալիցքավորման քարտեր
Դուք կարող եք ձեռք բերել վերալիցքավորման քարտեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից կամ վաճառակետերից: Ծածկագիրը տեսնելու համար անհրաժեշտ է ջնջել պաշտպանիչ շերտը:
Ձեր կանխավճարային քարտը վերալիցքավորելու համար հավաքեք *123*ծածկագիրը# և սեղմեք զանգահարելու կոճակը (օրինակ` *123*111111111111#), կամ զանգահարեք 123 և հետևեք ձայնային հրահանգներին:
Ցանկացած այլ կանխավճարային քարտ վերալիցքավորելու համար հավաքեք *125*ծածկագիրը*հեռախոսահամարը# և սեղմեք զանգահարելու կոճակը (օրինակ` *125*111111111111*093298888#), կամ զանգահարեք 125 և հետևեք ձայնային հրահանգներին:
Առկա վերալիցքավորման քարտեր
| Վերալիցքավորման քարտ | Վավերականության ժամկետ |
| 1000 դրամ | 20 օր |
| 2000 դրամ | 45 օր |
| 4500 դրամ | 105 օր |
| 7000 դրամ | 175 օր |
| 9500 դրամ | 255 օր |
| 18000 դրամ | 505 օր |
Առցանց վերալիցքավորում
Էլեկտրոնային վճարման մեքենաներ
Դուք կարող եք վերալիցքավորել ցանկացած կանխավճարային քարտ Telcell և Tandem էլեկտրոնային վճարման մեքենաների միջոցով, որոնք տալիս են 200-ից 20000 դրամ վերալիցքավորման գումարի ընտրության հնարավորություն: Քարտի վավերականության ժամկետը կերկարացվի վերալիցքավորված գումարի չափից կախված՝ 7-ից 350 օրով:
Բանկոմատներ
Ցանկացած բանկոմատից Դուք կարող եք ձեռք բերել վերալիցքավորման ծածկագիր կանխավճարային քարտը վերալիցքավորելու համար:
Լիցք
Վաճառակետերի շարունակաբար ընդլայնվող ցանցում Դուք կարող եք վերալիցքավորել հաշիվը Ձեր նախընտրած գումարի չափով: Պարզապես այցելեք համապատասխան վաճառակետ, լրացրեք կտրոնը, վճարեք վերալիցքավորման գումարն ու Ձեր հաշիվը կվերալիցքավորեն հենց այդ գումարի չափով, իսկ Դուք կստանաք տեղեկացնող հաղորդագրություն:
Վերալիցքավորում սպասարկման կենտրոններում
Կանխավճարային քարտերը կարելի է նաև վերալիցքավորել ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանկացած սպասարկման կենտրոնում: Իսկ Ռուսաստանի տարածքում Ձեր հաշիվը կարող եք վերալիցքավորել
ՄՏՍ Ռուսաստանի սպասարկման կենտրոններում` կանխիկ եղանակով, կամ բանկային քարտից (Visa, MasterCard) գումարի գանձման միջոցով (առանց միջնորդավճարի):
Կանխավճարային քարտի հաշվի առավելագույն թույլատրելի մնացորդն է 90000 դրամ, իսկ առավելագույն վավերականութան ժամկետը` 1024 օր: