Փողանցում
«Փողանցում» ծառայությունը կանխավճարային բաժանորդներին հնարավորություն է տալիս գումար փոխանցելու մեկ կանխավճարային հաշվից մյուսին:
Այսինքն, Դուք կարող եք ուղարկել Ձեր հաշվեկշռին եղած գումարը մտերիմներին կամ հակառակը` ստանալ գումար այլ կանխավճարային բաժանորդներից, երբ ինքներդ դրա կարիքն ունեք:
Այլ բաժանորդի գումար փոխանցելու համար պարզապես Ձեր բջջային հեռախոսից ուղարկեք *126*բաժանորդի հեռախոսահամարը*փոխանցվող գումարը# հրահանգը (օրինակ` *126*093298888*500#):
Փոխանցում կարելի է կատարել նաև` ուղարկելով
*126#, կամ զանգահարելով
111 և հետևելով հրահանգներին, կամ
«Ինտերնետ օգնական» պորտալի միջոցով:
Ծառայության արժեքն է 30 դրամ (ներառյալ ԱԱՀ) յուրաքանչյուր փոխանցման համար:
Ծանոթություն
- Փոխանցվող գումարը պետք է լինի 100-ի բազմապատիկ` 100-ից 20000 դրամ միջակայքում:
- Փոխանցում կատարող բաժանորդի հաշվի մնացորդը փոխանցումից հետո պետք է լինի 300 դրամից ոչ պակաս:
- Ծառայությունից հնարավոր չէ օգտվել քարտի վավերականության ժամկետի ավարտից հետո:
- Փոխանցումները կատարվում են միայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդների միջև:
- Գումարի փոխանցում ասելով` պետք է հասկանալ համապատասխան գումարի ծառայությունների ստացման իրավունքի փոխանցում և նման գումարը չի կարող ստացվել դրամական միջոցների տեսքով:
- «Փողանցում» ծառայության միջոցով գումար ստանալիս քարտի վավերականության ժամկետը չի ավելանում:
«Փողանցում»` այժմ Դուք կարող եք կիսել