Վավերականության երկարացում
«Վավերականության երկարացում» ծառայությունը նախատեսված է հատուկ ավագ սերնդի բաժանորդների համար:
Չէ՞ որ մեր տատիկներն ու պապիկները շատ ավելի քիչ են օգտվում վճարովի բջջային ծառայություններից: Հաճախ չեն հասցնում սպառել հաշվի գումարը նախքան քարտի վավերականության ժամկետի ավարտը և այն զրոյանում է: Նման խնդիր այլևս չի առաջանա:
70 տարեկան և անց բաժանորդները ցանկացած պահի կարող են
անվճար երկարացնել կանխավճարային քարտի վավերականության ժամկետը` պահպանելով հաշվի գումարը: Պարզապես ուղարկեք
*456# հրահանգը և կունենաք
100 օր վավերականության ժամկետ:
Ավելացված օրերն ավարտին մոտենալու դեպքում կարող եք կրկին օգտվել ծառայությունից ու հասցնել վավերականության ժամկետը 100 օրվա:
Ծանոթություն - Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է, որ քարտը գրանցված լինի հենց օգտագործողի անունով, քանի որ բաժանորդի տարիքը որոշվում է գրանցման տվյալներում նշված ծննդյան թվով:
- «Նոր րոպեներ» ծառայությունը չի տրամադրվում «Վավերականության երկարացում» ծառայությունից օգտվող բաժանորդներին: