Ինտերնետն ամենուրեք

Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ընձեռում է Ձեզ շատ ավելին, քան ստանդարտ բջջային ծառայություններից օգտվելու հնարավորություն: Դուք կարող եք մուտք գործել ինտերնետի անծայրածիր աշխարհ` ցանկացած վայրում և ցանկացած պահի: Դիտեք կայքերն ինչպես Ձեր բջջայինից, այնպես էլ համակարգչի միջոցով, օգտվեք բարձր արագությամբ ինտերնետից ներսում թե դրսում, ճանապարհին թե բնության գրկում` միաժամանակ կատարելով ու ստանալով զանգեր, ինչպես նաև ուղարկելով ու ստանալով SMS և MMS հաղորդագրություններ: Այս ամենը հնարավոր է ՎիվաՍել-ՄՏՍ-ի GPRS/EDGE և երրորդ սերնդի UMTS/HSPA ցանցերի շնորհիվ:
 
Մնացեք ցանցում որքան կամենում եք. միևնույն է վճարելու եք միայն ուղարկած և ստացած տվյալների ծավալի, և ոչ թե միացման տևողության համար: Ավելին, Դուք կարող եք օգտվել ինտերնետից անգամ արտասահմանում` ՎիվաՍել-ՄՏՍ-ի GPRS ռոումինգ գործընկերների ցանցերում:
 
Ինտերնետի վճարն ի սկզբանե գանձվում է ըստ ընթացիկ սակագնային պլանի: Սակայն, ցանկության դեպքում կարելի է ակտիվացնել նաև ինտերնետ-փաթեթներ, որոնք մեծ ծավալի տվյալներ ուղարկելու և ստանալու դեպքում տրամադրում են ինտերնետի առավել մատչելի սակագներ:
 
Համակարգչի միջոցով ինտերնետին միանալու համար որպես մոդեմ կարող եք օգտագործել «ՄՏՍ կոնեկտը» կամ բջջային հեռախոս: Բոլոր դեպքերում, բացի «ՄՏՍ կոնեկտի» միջոցով ինտերնետին միանալուց, անհրաժեշտ է ունենալ ինտերնետ ապահովող բջջային հեռախոս և կարգավորել հեռախոսը և/կամ համակարգիչն առկա եղանակներից մեկով: ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է նաև հատուկ տվյալների փոխանցման համար նախատեսված սակագնային պլաններ, որոնք հնարավորություն են տալիս օգտվելու ինտերնետից առավել մատչելի սակագներով: Անկախ ընտրած սակագնային պլանից ինտերնետն ակտիվանում է քարտի ակտիվացման պահին (քարտի ձեռք բերումից հետո առավելագույնը կես օրվա ընթացքում):
 
Ինտերնետից օգտվելիս տվյալների փոխանցման արագությունը կախված է տվյալ տարածքում առկա ռադիոծածկույթից, օգտագործվող սարքի (հեռախոս, մոդեմ, և այլն…) տեխնիկական հնարավորություններից և կիրառվող սակագնային պլանից: Ստորև բերված են ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից տրամադրվող առավելագույն արագություններն ըստ ցանցի տեսակի.
 
GPRS
EDGE
UMTS
HSPA
HSPA+
Ներբեռնում
80 Կբիթ/վրկ
236.8 Կբիթ/վրկ
384 Կբիթ/վրկ
7.2/14.4 Մբիթ/վրկ*
21.6 
Մբիթ/վրկ
Վերբեռնում
60 Կբիթ/վրկ
118.4 Կբիթ/վրկ
384 Կբիթ/վրկ
1.83/5.74 Մբիթ/վրկ**
1.83/5.74 
Մբիթ/վրկ**
 
* 7.2 Մբիթ/վրկ` ՀՀ մարզերում և 14.4 Մբիթ/վրկ` Երևանում:
** 1.83 Մբիթ/վրկ` ՀՀ մարզերում և 5.74 Մբիթ/վրկ` Երևանում:
 
Ինտերնետի հետ կապված հարցերի և խնդիրների դեպքում Դուք կարող եք ստանալ սպառիչ և օպերատիվ պատասխան` զանգահարելով 111, գրելով 111@vivacell.am հասցեով կամ այցելելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոն: Կախված խնդրի բնույթից` Ձեզ կպատասխանեն առավելագույնը 15 աշխատանքային օրվա, իսկ հատուկ բարդության խնդիրների դեպքում` մինչև 1 ամսվա ընթացքում` համաձայն ՀՀ օրենսդրության: