Գիշերային ինտերնետ
«Գիշերային ինտերնետ» ծառայությունն ստեղծված է հատուկ այն բաժանորդների համար, ովքեր գերադասում են ճամփորդել ինտերնետում գիշերը:
Ակտիվացրեք «Գիշերային ինտերնետն» ու գիշերային ժամերին կարող եք օգտվել ինտերնետից առավել մատչելի սակագներով:
Ինտերնետի սակագներ «Գիշերային ինտերնետ» ծառայությունն ակտիվացրած լինելու դեպքում
| | 01:00 – 09:00 (դրամ/ՄԲ) | 09:00 – 01:00 (դրամ/ՄԲ) |
| Կանխավճարային բաժանորդների համար | 25 | Ըստ ընթացիկ սակագնային պլանի |
| Հետվճարային բաժանորդների համար | 10 |
Ծառայությունն ակտիվացնելու համար, պարզապես հավաքեք *145# և սեղմեք զանգահարելու կոճակը: Ակտիվացման վճարն է 300 դրամ: Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
Ծանոթություն
- Ծառայությունը չի տրամադրվում «18+», «ԵՍ», «Բարբառ», «Անձնական», «Խոսում է քաղաքը», «Ալո մենք», «Թեժ գիշերներ», «ՄՏՍ կոնեկտ», ինչպես նաև 3G երթուղիչի հիման վրա գործող սակագնային պլանների բաժանորդներին:
- Ինտերնետ-փաթեթի առկայության դեպքում «Գիշերային ինտերնետ» ծառայությամբ նախատեսված սակագինը սկսում է գործել փաթեթն ամբողջությամբ սպառելուց հետո:
- «Գիշերային ինտերնետ» ծառայությամբ նախատեսված սակագները չեն գործում պրեմիում կայքեր այցելելիս: