Ինտերնետ-փաթեթներ հետվճարային բաժանորդների համար

Փաթեթ
Ամսա-
վճար
(դրամ)
Փաթեթի
չափ
(ՄԲ)
Հավելյալ
ՄԲ-ի
արժեք
(դրամ)
«inet 10»
400
10
35
«inet 40»
1000
40
20
«inet  100»
2000
100
15
«inet  500»
5900
500
11
Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
 
Ինտերնետ-փաթեթ ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել համապատասխան հրահանգն ու սեղմել զանգահարելու կոճակը, կամ զանգահարել 111 և հետևել հրահանգներին: Նույն կերպ կարելի է ստուգել օգտագործած ինտերնետի արժեքը, ինչպես նաև ապաակտիվացնել կամ կրկին ակտիվացնել ինտերնետը:
 
Հրահանգներ
Օգտագործած ինտերնետի արժեքի և ընթացիկ փաթեթի ստուգում
*310#
Ինտերնետի ակտիվացում / անցում ընթացիկ սակագնային պլանի սակագներին
*110*1#
«inet 10» փաթեթի ակտիվացում
*110*10#
«inet 40» փաթեթի ակտիվացում
*110*40#
«inet 100» փաթեթի ակտիվացում
*110*100#
«inet 500» փաթեթի ակտիվացում
*110*500#
Ինտերնետի ապաակտիվացում
*110*0#

Հետվճարային բաժանորդի համար բավական է ընդամենը մեկ անգամ ուղարկել որևէ ինտերնետ-փաթեթի ակտիվացման հրահանգ և վերջինս տվյալ ամսվա համար կստանա փաթեթի ձեռք բերման օրվանից մինչև ամսվա վերջ ընկած ժամանակահատվածին համապատասխան ՄԲ-եր, իսկ յուրաքանչյուր հաջորդ ամսվա սկզբում ընտրած փաթեթը կրկին կակտիվանա: Տվյալ ամսվա համար տրամադրված ՄԲ-երն ամբողջությամբ չօգտագործելու դեպքում դրանք հաջորդ ամիս չեն փոխանցվում:
 
Ծառայությունն ապաակտիվացնելուց հետո կրկին ակտիվացնելու համար բավական է պարզապես համապատասխան հրահանգի միջոցով ակտիվացնել նախընտրած փաթեթը:
 
Ծանոթություն
  • Բաժանորդները հնարավորություն ունեն փոխելու իրենց ընթացիկ փաթեթը, ձեռք բերելով ավելի մեծ փաթեթ, ամսական մեկ անգամ: Փաթեթը կրկին փոխելու կամ ավելի փոքր փաթեթ ակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել ակտիվացման հրահանգը տվյալ ամսվա վերջին օրը:
  • «Ինտերնետ-փաթեթ» ծառայությունը չի տրամադրվում «Անձնական» սակագնային պլանի բաժանորդներին: