Ինտերնետ-փաթեթներ կանխավճարային բաժանորդների համար
Ակտիվացնելով «inet 25», «inet 100», «inet 250» կամ «inet 1000» ինտերնետ-փաթեթ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդները ստանում են նաև անվճար ներցանցային խոսելաժամանակ` կախված փաթեթի չափից:
| Փաթեթ | Փաթեթի չափ
(ՄԲ) | Անվճար խոսելաժամանակ (րոպե) | Փաթեթի արժեք (դրամ) |
| «inet 5» | 5 | 0 | 100 |
| «inet 25» | 25 | 25 | 400 |
| «inet 100» | 100 | 100 | 1500 |
| «inet 250» | 250 | 250 | 2500 |
| «inet 1000» | 1000 | 1000 | 6000 |
Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
Փաթեթ կարելի է ակտիվացնել` հավաքելով *477*փաթեթի չափը# և սեղմելով զանգահարելու կոճակը:
Կանխավճարային բաժանորդների համար յուրաքանչյուր փաթեթի վավերականության ժամկետը 30 օր է: Այս ընթացքում չօգտագործած ՄԲ-երը և խոսելաժամանակը զրոյանում են:
Ընթացիկ փաթեթի չօգտագործած ՄԲ-երն ու խոսելաժամանակը, ինչպես նաև փաթեթի վավերականության ժամկետը կարելի է ստուգել` ուղարկելով *477# հրահանգը:
Ծանոթություն
- Ծառայությունը չի տրամադրվում «18+», «ԵՍ» և «Բիզնես վերահսկում» սակագնային պլանների բաժանորդներին:
- Անվճար խոսելաժամանակը հնարավոր չէ օգտագործել պրեմիում/կարճ համարներով զանգահարելիս:
Քարտի վավերականության ժամկետի ավարտից հետո չօգտագործած ՄԲ-երը զրոյանում են: