«ՄՏՍ կոնեկտ» մոդեմ
«ՄՏՍ կոնեկտը» HSPA+/UMTS/EDGE/GPRS տեխնոլոգիաներն ապահովող USB մոդեմ է, որը բաժանորդներին հնարավորություն է տալիս համակարգչի միջոցով օգտվելու անլար ինտերնետից ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծածկույթի ցանկացած կետում:
Ինտերնետից օգտվելու համար բջջային քարտը պետք է տեղադրել «ՄՏՍ կոնեկտի» մեջ և միացնել այն համակարգչին, որի արդյունքում կսկսվի ծրագրային ապահովման տեղադրումը: Այն ավարտելուց հետո կարող եք մուտք գործել ինտերնետ, ինչպես նաև ուղարկել և ստանալ SMS հաղորդագրություններ անմիջապես համակարգչից:
«ՄՏՍ կոնեկտ» USB մոդեմները կարելի է ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում: Ցանկության դեպքում, մոդեմները կարելի է նաև վարձակալել` 300 դրամ օրավարձով (ներառյալ ԱԱՀ): Մոդեմը վարձակալելիս` գանձվում է 16500 դրամ երաշխիքային կանխավճար, որը հատուցվում է` մոդեմը վերադարձնելիս: USB մոդեմ կարելի է վարձակալել նվազագույնը 4 օրով:
Ծանոթություն
Մոդեմն անսարք վիճակում վերադարձնելու դեպքում նախատեսված են տույժեր: Վերանորոգման ենթակա լինելու դեպքում տույժը կազմում է 5000 դրամ, իսկ անվերականգնելի վնասվածքի դեպքում` չի վերադարձվում երաշխիքային կանխավճարը: