ՄՏՍ կոնեկտ օրեցօր
Ինտերնետից օգտվելիս գերադասում եք չմտածել օգտագործած ՄԲ-երի մասի՞ն… Իսկ ֆիքսված ամսավճար վճարելը նպատակահարմար չէ, քանի որ այդքան էլ հաճախ չե՞ք օգտվում ինտերնետից…
Ընտրեք «ՄՏՍ կոնեկտ օրեցօր» կանխավճարային սակագնային պլանն ու օգտվեք անսահմանափակ ինտերնետից` վճարելով միայն այն օրերի համար, երբ մուտք եք գործում ցանց:
Քարտի տրամադրման պայմաններ
Քարտի արժեք – 1000 դրամ
Մեկ օրվա վճար – 500 դրամ
Առավելագույն արագություն – ներբեռնում` 640 Կբիթ/վրկ, վերբեռնում` 256 Կբիթ/վրկ
Քարտը ներառում է
- 1000 դրամի սկզբնական հաշվեկշիռ
- 195 օր վավերականության ժամկետ
- 180 օր վերալիցքավորման ժամկետ
«ՄՏՍ կոնեկտ օրեցօր» կանխավճարային սակագնային պլանի բաժանորդները հնարավորություն ունեն բոլորովին անվճար օգտվելու աշխարհում լավագույններից մեկը համարվող հանրահայտ Dr.Web հակավիրուսային ծրագրից (տես`
«Ապահով ցանց»):
| SMS հաղորդագրությունների սակագներ | դրամ/SMS |
| Բոլոր ուղղություններով | 20 |
Քարտը կարելի է վերալիցքավորել կանխավճարային քարտերի վերալիցքավորման բոլոր հնարավոր եղանակներով:
Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
Ծանոթություն
- Վճարը գանձվում է ըստ օրացուցային օրերի: Այսինքն օրվա ընթացքում առաջին անգամ ինտերնետին միանալիս Ձեզնից գանձվում է տվյալ օրվա վճարը: Այս պահից մինչև օրվա վերջ (23:59) Դուք կարող եք օգտվել անսահմանափակ ինտերնետից: Իսկ կեսգիշերին ցանցից դուրս չգալու դեպքում 00:01-ին Ձեզնից կգանձվի արդեն հաջորդ օրվա վճարը:
- Պրեմիում կայք այցելելիս, վճարը գանձվում է առանձին` ըստ տվյալ կայքի համար սահմանված սակագնի:
- «ՄՏՍ կոնեկտ օրեցօր» փաթեթից հնարավոր չէ օգտվել ռոումինգում: