Ապահով ցանց
Այս ծառայության միջոցով «ՄՏՍ կոնեկտ» սակագնային պլանների, ինչպես նաև 3G երթուղիչի հիման վրա գործող փաթեթների բաժանորդները կարող են ապահովել իրենց համակարգչի համալիր պաշտպանությունը` անվճար օգտվելով աշխարհում լավագույններից մեկը համարվող` հանրահայտ Dr.Web հակավիրուսային ծրագրից: Բացի այդ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանկացած բաժանորդ այս կերպ կարող է ապահովել իր սմարթֆոնի պաշտպանությունը:
Համակարգչի պաշտպանությունն ապահովելու համար անհրաժեշտ է.
- Ներբեռնել Dr.Web հակավիրուսային ծրագիրը. ներբեռնելու համար Windows օպերացիոն համակարգի 64 բիթ տարբերակի դեպքում սեղմեք այստեղ, 32 բիթ տարբերակի դեպքում` այստեղ, իսկ թույլ հզորությամբ համակարգիչների դեպքում` այստեղ:
- Ստանալ անվճար ակտիվացման կոդ` ուղարկելով ANTIVIRUS բառը 2060 կարճ համարին:
- Տեղադրել ծրագիրը համակարգչում` համապատասխան դաշտում մուտքագրելով տրամադրված ակտիվացման կոդը:
Իսկ սմարթֆոնը Dr.Web ծրագրի միջոցով պաշտպանելու համար անհրաժեշտ է.
- Ներբեռնել ծրագիրը ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային պորտալից (wap.vivacell.am):
- Ստանալ անվճար ակտիվացման կոդ` ուղարկելով ANTIVIRUS բառը 2050 կարճ համարին:
- Տեղադրել ծրագիրը սմարթֆոնում` համապատասխան դաշտում մուտքագրելով տրամադրված ակտիվացման կոդը:
Ծանոթություն - Յուրաքանչյուր համարից կարելի է ստանալ միայն մեկ անվճար ակտիվացման կոդ:
- Համակարգչային տարբերակի դեպքում ակտիվացման կոդը վավեր է 6 ամիս, իսկ սմարթֆոնների համար` 12 ամիս:
- Անվճար ակտիվացման կոդ հնարավոր չէ ստանալ քարտի վավերականության ժամկետի ավարտից հետո: