Սև ցուցակ
Ակտիվացնելով «Սև ցուցակ» ծառայությունը` Դուք կարող եք արգելափակել կոնկրետ համարներին ուղղված կամ կոնկրետ բառեր պարունակող SMS-ների ուղարկումը Ձեր հեռախոսահամարից: Ակտիվացումից հետո Դուք կստանաք գաղտնաբառ, որի միջոցով կարող եք «Սև ցուցակում» ավելացնել անցանկալի բառերն ու հեռախոսահամարները:
Ծառայությունը կարելի է ակտիվացնել և կառավարել.
- «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալից,
- հավաքելով *141# և մուտք գործելով «Ծառայությունների ցանկ»,
- ուղարկելով համապատասխան հրահանգը 141 կարճ համարին:
141 համարին ուղարկվող հրահանգներ
| Գործողություն | Հրահանգ |
| Ծառայության ակտիվացում | BLACK ON |
| Գաղտնաբառի փոփոխում | BLACK PSW [ընթացիկ գաղտնաբառ] [նոր գաղտնաբառ] |
| Բառի ավելացում «Սև ցուցակում» | BLACK ADD [գաղտնաբառ [բառ] |
| Բառի հեռացում «Սև ցուցակից» | BLACK DEL [գաղտնաբառ] [բառ] |
| «Սև ցուցակում» ներառված բառերի դիտում | BLACK WORD [գաղտնաբառ] |
| Հեռախոսահամարի ավելացում «Սև ցուցակում» | BLACK ADD [գաղտնաբառ]+[հեռախոսահամար] |
| Հեռախոսահամարի հեռացում «Սև ցուցակից» | BLACK DEL [գաղտնաբառ]+[հեռախոսահամար] |
| «Սև ցուցակում» ներառված հեռախոսահամարների դիտում | BLACK NUM [գաղտնաբառ] |
| Ծառայության ապաակտիվացում | BLACK OFF [գաղտնաբառ] |
| Ծառայության կարգավիճակի ստուգում | BLACK STATUS |
Ծանոթություն
- Գաղտնաբառը մոռանալու դեպքում այն կարելի է վերականգնել «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալից:
- Ծառայությունն ապաակտիվացնելիս կարգավորումները պահպանվում են այնքան ժամանակ, քանի դեռ ակտիվ է «SMS էքստրա» ծառայությունը: