SMS ֆլեշ
«SMS ֆլեշ» ծառայության միջոցով Դուք կարող եք ուղարկել ֆլեշ հաղորդագրություններ, որոնք հայտնվում են հասցեատիրոջ բջջայինի էկրանին, սակայն չեն պահպանվում հեռախոսում: Գոյություն ունի ծառայության ակտիվացման երկու տարբերակ. առաջին դեպքում Ձեր բոլոր SMS-ները կուղարկվեն ֆլեշ ձևաչափով, իսկ երկրորդ դեպքում, ֆլեշ SMS ուղարկելու համար անհրաժեշտ է հաղորդագրության տեքստից առաջ մուտքագրել * և միջակայք (օրինակ` * Privet):
1 ֆլեշ SMS-ի արժեքը կազմում է 20 դրամ (ներառյալ ԱԱՀ):
Ծառայությունը կարելի է ակտիվացնել և կառավարել.
- «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալից,
- հավաքելով *141# և մուտք գործելով «Ծառայությունների ցանկ»,
- ուղարկելով համապատասխան հրահանգը 141 կարճ համարին:
141 համարին ուղարկվող հրահանգներ
| Գործողություն | Հրահանգ |
| Ծառայության ակտիվացում բոլոր հաղորդագրությունների համար | FLASH ON |
| Ծառայության ակտիվացում Ձեր ընտրությամբ կոնկրետ SMS-ներ ֆլեշ ձևաչափով ուղարկելու հնարավորությամբ | FLASH ON+ |
| Ծառայության ապաակտիվացում | FLASH OFF |
| Ծառայության կարգավիճակի ստուգում | FLASH STATUS |