SMS գաղտնիք
«SMS գաղտնիք» ծառայության միջոցով ուղարկված SMS-ը հասցեատերը կարող է տեսնել միայն հատուկ գաղտնաբառ մուտքագրելուց հետո: Գաղտնաբառը տրամադրվում է Ձեզ ծառայությունն ակտիվացնելիս: Գաղտնի SMS ստացող բաժանորդը ևս պետք է ակտիվացրած լինի «SMS գաղտնիք» ծառայությունը: Գաղտնի SMS ուղարկելու համար բավական է հաղորդագրության տեքստից առաջ մուտքագրել # և միջակայք (օրինակ` # Privet):
1 գաղտնի SMS-ի արժեքը կազմում է 20 դրամ (ներառյալ ԱԱՀ):
Ծառայությունը կարելի է ակտիվացնել և կառավարել.
- «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալից,
- հավաքելով *141# և մուտք գործելով «Ծառայությունների ցանկ»,
- ուղարկելով համապատասխան հրահանգը 141 կարճ համարին:
141 համարին ուղարկվող հրահանգներ
| Գործողություն | Հրահանգ |
| Ծառայության ակտիվացում | SECRET ON |
| Գաղտնաբառի փոփոխում | SECRET [ընթացիկ գաղտնաբառ] [նոր գաղտնաբառ] |
| Գաղտնի SMS-ի ընթերցում | GET [գաղտնաբառ] |
| Ծառայության ապաակտիվացում | SECRET OFF [գաղտնաբառ] |
| Ծառայության կարգավիճակի ստուգում | SECRET STATUS |
Ծանոթություն
- Գաղտնաբառը մոռանալու դեպքում այն կարելի է վերականգնել «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալից:
- Ծառայությունն ապաակտիվացնելիս գաղտնաբառը պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ ակտիվ է «SMS էքստրա» ծառայությունը: