Առաջին անգամ Հայաստանում` «Opera Mini անսահմանափակ»

26 Հունիս 2012

Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդները կարող են բջջայինի միջոցով օգտվել ինտերնետից առանց մտահոգվելու օգտագործած ՄԲ-երի մասին:

Պարզապես ներբեռնեք Opera Mini բրաուզերը mini.opera.com կայքից, ակտիվացրեք «Opera Mini անսահմանափակ» փաթեթը, հավաքելով *776#, և ընդամենը 1000 դրամի դիմաց Դուք կստանաք.

  • Անսահմանափակ ինտերնետ Opera Mini-ի միջոցով կայքեր դիտելու համար (չի ներառում տեսանյութերի դիտումը, ֆայլերի ներբեռնումը, peer-to-peer, FTP, ակնթարթային հաղորդագրությունների ծրագրերի միջոցով շփումը)
  • Հավելյալ 15 ՄԲ վերոնշյալ բացառությունների համար

«Opera Mini անսահմանափակ» փաթեթի վավերականության ժամկետը կազմում է 30 օր, որից հետո, ցանկության դեպքում, կարող եք կրկին ակտիվացնել այն: Այս ընթացքում չօգտագործած ՄԲ-երը զրոյանում են: Իսկ ընթացիկ փաթեթի չօգտագործած ՄԲ-երի թիվը կարելի է ստուգել` կրկին ուղարկելով *776#:

Հիշեցնենք, որ Opera Mini-ն բջջային սարքերի համար նախատեսված ամենաարագագործ բրաուզերն է, որն ապահովում է վեբ կայքերի առավել արագ և թեթև դիտում:

Ծանոթություն

  • «Opera Mini անսահմանափակ» փաթեթից կարող են օգտվել Opera Mini բրաուզերի 4.X, 5.X, 6.X և 7.X տարբերակներից օգտվելիս:
  • «18+», «ԵՍ» և «Բիզնես վերահսկում» սակագնային պլանների բաժանորդները չեն կարող օգտվել «Opera Mini անսահմանափակ» փաթեթից:
  • «Opera Mini անսահմանափակ» փաթեթից հնարավոր չէ օգտվել պրեմիում կայքեր այցելելիս:
  • Ծառայությունը չի գործում ռոումինգում:
  • Քարտի վավերականության ժամկետի ավարտից հետո չօգտագործած ՄԲ-երը զրոյանում են: