Սակագնային պլան «Ալո մենք»
«Ալո մենք» սակագնային պլանը հնարավորություն է տալիս ընտրելու մեկ «Հատուկ համար» և խոսելու տվյալ համարի բաժանորդի հետ հատուկ` ցածր սակագներով: Սակագնային պլանին անցնելու համար հավաքեք *131*404# և սեղմեք զանգահարելու կոճակը: Անցման վճարն է 200 դրամ:
«Հատուկ համար» կարելի է ընտրել ՀՀ բջջային, 374 97 բջջային կամ Երևանի քաղաքային ցանցերի հեռախոսահամարներից: «Ալո մենք» սակագնային պլանին անցնելիս Ձեզ տրվում է «Հատուկ համարի» ընտրության մեկ հնարավորություն: Այնուհետև «Հատուկ համարի» յուրաքանչյուր փոփոխություն կարժենա 500 դրամ:
«Հատուկ համարն» ընտրելու համար պարզապես հավաքեք Ձեր բջջային հեռախոսից *240*հեռախոսահամարը# և սեղմեք զանգահարելու կոճակը:
«Հատուկ համարը» փոփոխելու համար հավաքեք *240*հին հեռախոսահամարը*նոր հեռախոսահամարը# և սեղմեք զանգահարելու կոճակը:
Ընտրած «Հատուկ համարը» տեսնելու համար հավաքեք *240*3# և սեղմեք զանգահարելու կոճակը:
| Տեղական զանգեր | դրամ/րոպե |
| «Ալո մենք» սակագնային պլանի ներսում | 15
|
| Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց | 25
|
| Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր | 50
|
| Դեպի ՀՀ քաղաքային ցանցեր | 50
|
| Դեպի 374 97 բջջային ցանց | 42
|
| Դեպի 374 47 քաղաքային ցանց | 42
|
| Դեպի «Հատուկ համար» | Զանգի րոպեներ
|
| 1-2, 13-14 և այլն | 3-12, 15-24 և այլն |
| Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց* | 10
| 2
|
| Դեպի ՀՀ այլ և 374 97 բջջային ցանցեր | 36
| 36
|
| Դեպի Երևանի քաղաքային ցանցեր | 36
| 36
|
| SMS | դրամ/SMS |
| Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց | 10
|
| Այլ ուղղություններով | 20
|
| MMS | դրամ/MMS
|
| Տեղական | 25
|
| Դեպի էլ. փոստի հասցե | 25
|
| Միջազգային | |
| ՄՏՍ խումբ. ՄՏՍ-Բելառուս, ՄՏՍ-Թուրքմենստան, ՄՏՍ-Ռուսաստան, ՄՏՍ-Ուզբեկստան (Uzdunrobita), ՄՏՍ-Ուկրաինա (UMC) | 25
|
| Ինտերնետ | դրամ/ՄԲ |
| Բոլոր կայքերը | 15 |
Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
* Եթե «Հատուկ համարը» ՎիվաՍել-ՄՏՍ-ի հեռախոսահամար է, ապա զանգի առաջին 2 րոպեների սակագինը կազմում է 10 դրամ/րոպե, հաջորդ 10 րոպեների համար այն կազմում է 2 դրամ/րոպե, հաջորդ 2 րոպեների համար` 10 դրամ/րոպե, հաջորդ 10 րոպեների համար` կրկին 2 դրամ/րոպե և այսպես` մինչև զանգի ավարտը: Օրինակ. խոսելով 20 րոպե` առաջին 2 րոպեի համար Դուք կվճարեք 20 դրամ (2x10 դրամ/րոպե), 3-12-րդ րոպեների համար` 20 դրամ (10x2 դրամ/րոպե), 13-14-րդ րոպեների համար` 20 դրամ (2x10 դրամ/րոպե), իսկ 15-20-րդ րոպեների համար` 12 դրամ (6x2 դրամ/րոպե): Այսպիսով 20 րոպեանոց զանգի համար Դուք կվճարեք ընդամենը 72 դրամ:
Ծանոթություն «Ալո մենք» սակագնային պլանի բաժանորդներին «Գիշերային ինտերնետ» ծառայությունը չի տրամադրվում: