Սակագնային պլան «Տուրիստ»
Այցելել եք Հայաստա՞ն: Իհարկե Ձեզ անհրաժեշտ է հուսալի կապ` շփվելու ինչպես տեղում, այնպես էլ արտասահմանում մնացած մտերիմների հետ:
Ներկայացնում ենք հատուկ Ձեզ համար ստեղծված «Տուրիստ» կանխավճարային փաթեթը.
- Առաջին 10 SMS հաղորդագրություններն` անվճար
- Առաջին միջազգային զանգի առաջին 2 րոպեն` ընդամենը 10 դրամ/րոպե սակագնով
- Ամբողջ 1 ամիս առավել մատչելի սակագներով միջազգային զանգեր կատարելու հնարավորություն
Բացի կանխավճարային քարտից, փաթեթը ներառում է նաև Հայաստանի և Երևանի քարտեզ, ինչպես նաև Երևանի ուղեցույց` մի շարք ծառայություններից օգտվելու զեղչային կտրոններով: Փաթեթի արժեքն է 3000 դրամ:
| Տեղական զանգեր | դրամ/րոպե |
| Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց | 60 |
| Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր | 50 |
| Դեպի ՀՀ քաղաքային ցանցեր | 50 |
| Դեպի 374 97 բջջային ցանց | 42 |
| Դեպի 374 47 քաղաքային ցանց | 42 |
| SMS | Առաջին 10 SMS-ը
(դրամ/SMS) | 11-րդ SMS-ից սկսած
(դրամ/SMS) |
| Տեղական | 0 | 20 |
| Միջազգային | 0 | 20 |
| MMS | դրամ/MMS |
| Տեղական | 25 |
| Դեպի էլ. փոստի հասցե | 25 |
| Միջազգային | |
| ՄՏՍ խումբ. ՄՏՍ-Բելառուս, ՄՏՍ-Թուրքմենստան, ՄՏՍ-Ռուսաստան, ՄՏՍ-Ուզբեկստան (Uzdunrobita), ՄՏՍ-Ուկրաինա (UMC) | 25 |
| Ինտերնետ* | դրամ/ՄԲ |
| Բոլոր կայքերը | 80 |
Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
* Ցանկության դեպքում կարելի է նաև ակտիվացնել
ինտերնետ-փաթեթներ, որոնք առավել մեծ ծավալի տվյալներ ուղարկելու և ստանալու դեպքում տրամադրում են ինտերնետի առավել մատչելի սակագներ:
Ծանոթություն
- «Իմ աշխարհը» և «SMS փաթեթ» ծառայությունները չեն տրամադրվում «Տուրիստ» սակագնային պլանի բաժանորդներին:
- Անցնել «Տուրիստ» սակագնային պլանից այլ սակագնային պլանների կամ հակառակը հնարավոր չէ:
-
Անվճար SMS-ները հնարավոր չէ օգտագործել պրեմիում/կարճ համարներով SMS ուղարկելիս, ինչպես նաև ռոումինգում գտնվելիս:
-
Անվճար SMS-ները հնարավոր չէ օգտագործել «SMS պահմտոցի» ծառայության միջոցով անանուն հաղորդագրություններ ուղարկելիս և դրանց պատասխանելիս:
Կանխավճարային քարտ «Տուրիստ»` բարի գալուստ Հայաստան