BlackBerry® Enterprise Solution (BES)

«BlackBerry® Enterprise Solution»-ը հաղորդակցման և տվյալների կառավարման համալիր լուծում է` նախատեսված այն խոշոր կազմակերպությունների համար, որոնք ունեն էլեկտրոնային փոստի սեփական սերվեր և օգտվում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետվճարային սակագնային պլաններից: Այն ապահովում է էլեկտրոնային փոստից, ինտերնետ ծառայություններից և կորպորատիվ տվյալներից ու ռեսուրսներից անլար օգտվելու լայն հնարավորություններ: Ձեր աշխատակիցները միշտ կապի մեջ կլինեն գործընկերների ու հաճախորդների հետ, հնարավորություն կունենան օգտվելու բիզնեսի համար անհրաժեշտ ցանկացած տվյալներից, ուր էլ որ լինեն:
 
Բաժանորդագրվելով «BlackBerry Enterprise Solution»-ին` Դուք ստանում եք անլար հաղորդակցման և տվյալների կառավարման մի շարք հնարավորություններ, որոնց դիմաց վճարում եք միայն 17900 դրամ ամսավճար (ներառյալ ԱԱՀ).
  • Կազմակերպության ներքին ցանցում աշխատելու հնարավորություն
  • Մինչև 10 Էլեկտրոնային հասցեի` այդ թվում կորպորատիվ էլ. փոստի կցում Ձեր BlackBerry® պրոֆիլին. այս հասցեներով ուղարկվող հաղորդագրությունները Դուք կստանաք Ձեր սմարթֆոնին իրական ժամանակում և հենց սմարթֆոնից էլ կարող եք վարել ողջ նամակագրությունը (անհրաժեշտություն չկա ամեն անգամ մուտք գործելու համապատասխան վեբ կայքը կամ ստուգելու փոստարկղը)
  • Շփում ակնթարթային հաղորդագրությունների միջոցով` BlackBerry® Messenger-ի, ինչպես նաև Windows Live Messenger-ի, Google Talk-ի, AOL Instant Messenger-ի և ICQ-ի` հատուկ BlackBerry® սմարթֆոնների համար մշակված ծրագրերի շնորհիվ
  • Շփում սոցիալական ցանցերում` Facebook-ի, Flickr Photo Uploader-ի և MySpace-ի`  հատուկ BlackBerry® սմարթֆոնների համար մշակված ծրագրերի միջոցով
  • BlackBerry.net APN-ի միջոցով մի շարք ինտերնետային ռեսուրսներից օգտվելու հնարավորություն*
  • ամսական 1000 րոպե անվճար ներցանցային խոսելաժամանակ**
  • ամսական 1000 անվճար ներցանցային SMS հաղորդագրություն**

«BlackBerry Enterprise Solution»-ի հիմնական առավելությունները
  • Անվտանգության բացառիկ համակարգ, որն ապահովում է Ձեր նամակագրության և հաղորդագրությունների, ինչպես նաև անձնական տվյալների գաղտնիությունը
  • էլեկտրոնային փոստարկղերի սինքրոնացում
  • Օրգանայզեր` սինքրոնացման հնարավորությամբ
  • Կցվող ֆայլերի սեղմման բարձր աստիճան` էլեկտրոնային նամակներ ուղարկելիս և ստանալիս
Ավելին, այն կորպորատիվ բաժանորդները, որոնք կգնեն 25 կամ ավելի BlackBerry® Bold 9700 սմարթֆոն, որոնց համար կկնքեն «BlackBerry Enterprise Solution»-ին առնվազն երկու տարով բաժանորդագրության պայմանագիր, կարող են ձեռք բերել այս սմարթֆոնները հատուկ` առավել մատչելի գներով:
 

«BlackBerry Enterprise Solution»-ից օգտվելու համար անհրաժեշտ է.
  • IBM Lotus Domino, Microsoft Exchange կամ Novell GroupWise տիպի էլեկտրոնային փոստի սերվեր
  • BlackBerry® սմարթֆոն
  • «BlackBerry Enterprise Server» կամ «BlackBerry Enterprise Server Express» ծրագրային ապահովում
  • Բաժանորդագրություն ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանկացած սպասարկման կենտրոնում

BlackBerry® պրոֆիլին էլեկտրոնային փոստի հասցեներ կարող եք կցել www.vivacell.blackberry.com կայքից: Առաջին անգամ կայք մուտք գործելիս` անհրաժեշտ է ակտիվացնել պրոֆիլը:
 
Ներցանցային խոսելաժամանակի մնացորդը կարող եք ստուգել` ուղարկելով *316*1# հրահանգը: Իսկ ներցանցային SMS հաղորդագրությունների մնացորդը կարող եք ստուգել` ուղարկելով *316*2# հրահանգը:


* Այլ APN-ի միջոցով ինտերնետային ռեսուրսներից օգտվելիս ինտերնետի վճարը գանձվում ըստ ընթացիկ սակագնային պլանի:
** Ընթացիկ ամսվա համար տրամադրված խոսելաժամանակը/հաղորդագրությունները սպառելուց հետո ծառայությունների վճարը գանձվում է ըստ ընթացիկ սակագնային պլանի:

BlackBerry® լուծումների օգտագործման վերաբերյալ լիցենզիոն համաձայնագիր