BlackBerry® Internet Service (BIS)
«BlackBerry® Internet Service»-ը էլեկտրոնային շփման և ինտերնետային ծառայությունների փաթեթ է` նախատեսված ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետվճարային սակագնային պլաններից օգտվող անհատ բաժանորդների և փոքր ու միջին ձեռնարկությունների համար:
Բաժանորդագրվելով «BlackBerry Internet Service»-ին` Դուք ստանում եք անլար հաղորդակցման և տվյալների կառավարման մի շարք հնարավորություններ, որոնց դիմաց վճարում եք միայն 9900 դրամ ամսավճար (ներառյալ ԱԱՀ), առանց օգտագործած ծավալի կամ խոսելաժամանակի համար հավելյալ վճարների.
- Մինչև 10 Էլեկտրոնային հասցեի` այդ թվում կորպորատիվ էլ. փոստի կցում Ձեր BlackBerry® պրոֆիլին. այս հասցեներով ուղարկվող հաղորդագրությունները Դուք կստանաք Ձեր սմարթֆոնին իրական ժամանակում և հենց սմարթֆոնից էլ կարող եք վարել ողջ նամակագրությունը (անհրաժեշտություն չկա ամեն անգամ մուտք գործելու համապատասխան վեբ կայքը կամ ստուգելու փոստարկղը)
- Շփում ակնթարթային հաղորդագրությունների միջոցով` BlackBerry® Messenger-ի, ինչպես նաև Windows Live Messenger-ի, Google Talk-ի, AOL Instant Messenger-ի և ICQ-ի ` հատուկ BlackBerry® սմարթֆոնների համար մշակված ծրագրերի շնորհիվ
- Շփում սոցիալական ցանցերում` Facebook-ի, Flickr Photo Uploader-ի և MySpace-ի` հատուկ BlackBerry® սմարթֆոնների համար մշակված ծրագրերի միջոցով
- BlackBerry.net APN-ի միջոցով մի շարք ինտերնետային ռեսուրսներից օգտվելու հնարավորություն*
- ամսական 500 րոպե ներցանցային խոսելաժամանակ**
- ամսական 500 ներցանցային SMS հաղորդագրություն**
«BlackBerry Internet Service»-ի հիմնական առավելությունները
- Անվտանգության բացառիկ համակարգ, որն ապահովում է Ձեր նամակագրության և հաղորդագրությունների, ինչպես նաև անձնական տվյալների գաղտնիությունը
- էլեկտրոնային փոստարկղերի սինքրոնացում
- Օրգանայզեր` սինքրոնացման հնարավորությամբ
Ծառայությանը կարելի է բաժանորդագրվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանկացած սպասարկման կենտրոնում: BlackBerry
® պրոֆիլին էլեկտրոնային փոստի հասցեներ կարող եք կցել
www.vivacell.blackberry.com վեբ էջից: Առաջին անգամ կայք մուտք գործելիս` անհրաժեշտ է ակտիվացնել պրոֆիլը:
Ներցանցային խոսելաժամանակի մնացորդը կարող եք ստուգել` ուղարկելով *316*1# հրահանգը: Իսկ ներցանցային SMS հաղորդագրությունների մնացորդը կարող եք ստուգել` ուղարկելով *316*2# հրահանգը: