Ապառիկ վաճառք

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից առաջարկվող հեռախոսների/սարքերի մեծ մասը հնարավոր է ձեռք բերել նաև ապառիկ: Ներկայումս ապառիկ վաճառքն իրականացվում է «Յունիբանկի» և «Ինեկոբանկի» միջոցով:
 
«Ինեկոբանկ»
 
Կանխավճար. սկսած 6%-ից
Մարման ժամկետ. 3-23 ամիս
Հեռախոսի/սարքի նվազագույն արժեք. 20000 դրամ
Գործարքն իրականացվում է տեղում` 10 րոպեի ընթացքում: Գնումը ձևակերպելու համար բավական է ներկայացնել անձնագիր և սոցիալական քարտ:
 
«Յունիբանկի»
 
Կանխավճար. Սկսած 0%-ից
Մարման ժամկետ. 12-24 ամիս
Հեռախոսի/սարքի նվազագույն արժեք. 50000 դրամ
Գործարքն իրականացնելու համար անհրաժեշտ է այցելել բանկի ցանկացած մասնաճյուղ` ներկայացնելով անձնագիր, սոցիալական քարտ, տեղեկանք աշխատավայրից և լրացված հայտը: Որոշ դեպքերում հնարավոր է, որ բանկը պահանջի հավելյալ փաստաթղթեր: