Սկսեք սովորել լեզուներ՝ հայերեն:
«E-Teacher»-ը լեզուների ուսուցման հավելված է, որը հնարավորություն է ընձեռում խաղային ձևով հարստացնել բառապաշարը, թարգմանել բառեր և բառակապակցություններ, ստեղծել ուսուցման անհատական պլան և ստուգել յուրացված գիտելիքը՝ այլ օգտագործողների հետ մրցելով:
Ծառայությանը բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է 45678 համարին ուղարկել «1» թիվը պարունակող SMS հաղորդագրություն: Պատասխան SMS-ով բաժանորդին կուղարկվի հավելվածի ներբեռնման համար հղում և ծառայության մասին տեղեկություն:
Ծառայությանը բաժանորդագրվել կարելի է նաև անմիջապես հավելվածից. այն հասանելի է «Google Play»-ում:
Բաժանորդագրության գինն օրական ընդամենը 40 դրամ է (ներառյալ՝ ԱԱՀ): Ծառայությունն առաջին անգամ ակտիվացնելիս բաժանորդին տրվում է երկու օր՝ հավելվածը փորձելու և դրա հնարավորություններին ծանոթանալու համար: Այդ ընթացքում ծառայությունը հասանելի է առանց սահմանափակումների: Փորձնական շրջանի ավարտից հետո ավտոմատ ակտիվացվում է վճարովի տարբերակը:
Ներկայում հավելվածով կարելի է սովորել անգլերեն: Ուսուցումը հասանելի է հայերեն և ռուսերեն:
Ուսուցումը նաև հնարավոր է SMS հաղորդագրությունների միջոցով: Այս տարբերակով պարզապես անհրաժեշտ է կատարել հաղորդագրությամբ ուղարկվող առաջադրանքները և հետևել հուշումներին:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: