1
  • Օնլայն վճարում
  • Մուտք
  • Անհատ հաճախորդներին
    • Բջջային կապ
    • Ժամանց և ծրագրեր
    • ՄոբիԴրամ
    • Օնլայն խանութ
    • Ֆիքսված ինտերնետ և TV
    • Օգնություն
  • Բիզնես լուծումներ
    • Բջջային կապ
    • Բջջային ինտերնետ
    • Ֆիքսված կապ
    • IP-հեռախոսակապ
    • Տվյալների կենտրոն
  • Մեր մասին
    • Վիվա-ՄՏՍ-ը Հայաստանին
    • Կարիերա
    • Ֆինանսական հաշվետվություններ
    • Գնումներ
    • Հետադարձ կապ
    • կոմպլաենս և գործարար էթիկա
  • Ավելին
    • Իրավական տեղեկատվություն
    • Տեղեկատվական անվտանգություն
  • English
  • Հայերեն
  • русский
  • Բջջային կապ
    Սակագներ և զեղչեր
    • Համարի տեղափոխելիության ծառայություն
    • X, Y և Z սակագնային պլաններ
    • Viva սակագնային պլաններ
    • ‹‹և›› սակագնային պլաններ
    • Smart Watch
    • Սակագնային պլան ԵՍ
    • Զեղչեր և հատուկ առաջարկներ
    • Արխիվ
    • Հետվճարային սակագնային պլաններ
    • Վիվա-ՄՏՍ բոնուս
    • STARTPHONE
    Ինտերնետ
    • Ինտերնետ հեռախոսից
    • Ինտերնետ համակարգչից
    • Ինտերնետ պլանշետից
    Ռոումինգ և միջազգային միացում
    • Ճանապարհորդություն աշխարհով մեկ
    • Զանգեր արտերկիր
    • Օտարերկրյա այցելուներին
    Ծառայություններ
    • Հաղորդագրություններ
    • Հարմար կապ
    • Լիցք պլյուս
    • Վճարում և վերալիցքավորում
  • Ժամանց և ծրագրեր
    Բջջային հավելվածներ
    • Android
    • iOS
    Ժամանց
    • Խաղեր
    • Վիճակախաղ
    • «BeWoman» վեբ-պորտալ
    • Facebook SMS
    • GOOD’OK
    • Պրեմիում ծառայություններ
    • Պահմտոցի
    • MTS Armenia
    • Փոխիր ձայնդ
    • Տեղեկատու
    • Թեժ գիծ
  • ՄոբիԴրամ
  • Օնլայն խանութ
  • Ֆիքսված ինտերնետ և TV
    ՔԱՌՅԱԿ
    ԴՈՒԵՏ
    Classic Solo
    Արխիվ
    • 4D
  • Օգնություն
    SIM քարտի և հեռախոսահամարի հետ կապված գործողություններ
    • SIM քարտի արգելափակում և վերականգնում
    • Տեղեկատու
    • Հեռախոսահամարի ընտրություն
    Հաշվի հետ կապված գործողություններ
    • Հաշվի վերալիցքավորում
    • Մանրամասն հաշիվ
    • Նոր օր
    • Փողանցում
    • Նոր րոպեներ
    • Առցանց վճարում
    • Ծանուցում
    • Վավերականության երկարացում
    • Հաշվեկշռի ստուգում
    Ինքնասպասարկման ծառայություններ
    • Իմ Վիվա-ՄՏՍ
    • Ինտերնետ օգնական
    • Ծառայությունների ցանկ
    • USSD
    Սպասարկման գոտի
    • Ռադիոծածկույթի քարտեզ
    • Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններ
    Բաժանորդների սպասարկում
    • Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններ
    • Ձեր կարծիքը մեզ համար կարևոր Է
    • 111 թեժ գիծ
    • Հարցում՝ սպասարկման որակի վերաբերյալ
    • Ուղարկել հարցում
    • Հարցման կարգավիճակի ստուգում
    Օգտակար տեղեկություններ
    • Օգտակար համարներ
    • Հաճախ տրվող հարցեր
    • GSM բառաշտեմարան
    Վերանորոգում և սպասարկում
    • Սպասարկման կենտրոններ
    • Հավելյալ ծառայություններ սպասարկման կենտրոնում
  •  
Մենյու
Մուտք
Անհատ հաճախորդներին
  • Բջջային կապ
  • Ժամանց և ծրագրեր
  • ՄոբիԴրամ
  • Օնլայն խանութ
  • Ֆիքսված ինտերնետ և TV
  • Օգնություն
Բիզնես լուծումներ
Մեր մասին
Ավելին
  • Իրավական տեղեկատվություն
  • Տեղեկատվական անվտանգություն
Բջջային կապ
  • Սակագներ և զեղչեր
  • Ինտերնետ
  • Ռոումինգ և միջազգային միացում
  • Ծառայություններ
  • ԵՍ
Ժամանց և ծրագրեր
  • Բջջային հավելվածներ
  • Ժամանց
ՄոբիԴրամ
Օնլայն խանութ
Ֆիքսված ինտերնետ և TV
  • ՔԱՌՅԱԿ
  • ԴՈՒԵՏ
  • Classic Solo
  • Արխիվ
Օգնություն
  • SIM քարտի և հեռախոսահամարի հետ կապված գործողություններ
  • Հաշվի հետ կապված գործողություններ
  • Ինքնասպասարկման ծառայություններ
  • Սպասարկման գոտի
  • Բաժանորդների սպասարկում
  • Օգտակար տեղեկություններ
  • Վերանորոգում և սպասարկում
Սակագներ և զեղչեր
  • Համարի տեղափոխելիության ծառայություն
  • X, Y և Z սակագնային պլաններ
  • Viva սակագնային պլաններ
  • ‹‹և›› սակագնային պլաններ
  • Smart Watch
  • Սակագնային պլան ԵՍ
  • Զեղչեր և հատուկ առաջարկներ
  • Արխիվ
  • Կանխավճարային սակագնային պլաններ և փաթեթներ
  • Հետվճարային սակագնային պլաններ
  • Վիվա-ՄՏՍ բոնուս
  • STARTPHONE
Ինտերնետ
  • Ինտերնետ հեռախոսից
  • Ինտերնետ համակարգչից
  • Ինտերնետ պլանշետից
Ռոումինգ և միջազգային միացում
  • Ճանապարհորդություն աշխարհով մեկ
  • Զանգեր արտերկիր
  • Օտարերկրյա այցելուներին
  • Օտարերկրյա այցելուներին
Ծառայություններ
  • Հաղորդագրություններ
  • Հարմար կապ
  • Լիցք պլյուս
  • Վճարում և վերալիցքավորում
ԵՍ
  • «ԵՍ» սակագնային պլանով նախատեսված բուհական տարածքներ
Բջջային հավելվածներ
  • Android
  • iOS
  • Kids Club
  • Apps Club
  • IVI. քո անձնական կինոթատրոնը
  • «Fantasy League»
Ժամանց
  • «QARTEZ»
  • Խաղեր
  • Վիճակախաղ
  • «BeWoman» վեբ-պորտալ
  • Facebook SMS
  • GOOD’OK
  • Պրեմիում ծառայություններ
  • Պահմտոցի
  • MTS Armenia
  • Փոխիր ձայնդ
  • Տեղեկատու
  • Թեժ գիծ
  • Վիկտորինա
ՔԱՌՅԱԿ
  • 160 ալիք
  • 150 ալիք
  • 135 ալիք
  • 130 ալիք
  • 115 ալիք
  • 45 ալիք
ԴՈՒԵՏ
  • Միջազգային զանգեր
Classic Solo
Արխիվ
  • 4D
SIM քարտի և հեռախոսահամարի հետ կապված գործողություններ
  • SIM քարտի արգելափակում և վերականգնում
  • Տեղեկատու
  • Հեռախոսահամարի ընտրություն
Հաշվի հետ կապված գործողություններ
  • Հաշվի վերալիցքավորում
  • Մանրամասն հաշիվ
  • Նոր օր
  • Փողանցում
  • Նոր րոպեներ
  • Առցանց վճարում
  • Ծանուցում
  • Վավերականության երկարացում
  • Հաշվեկշռի ստուգում
Ինքնասպասարկման ծառայություններ
  • Իմ Վիվա-ՄՏՍ
  • Ինտերնետ օգնական
  • Ծառայությունների ցանկ
  • USSD
Սպասարկման գոտի
  • Ռադիոծածկույթի քարտեզ
  • Ռադիոծածկույթի քարտեզ
  • Ռադիոծածկույթի տեղեկատու
  • Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններ
Բաժանորդների սպասարկում
  • Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններ
  • Ձեր կարծիքը մեզ համար կարևոր Է
  • 111 թեժ գիծ
  • Հարցում՝ սպասարկման որակի վերաբերյալ
  • Ուղարկել հարցում
  • Հարցման կարգավիճակի ստուգում
Օգտակար տեղեկություններ
  • Օգտակար համարներ
  • Հաճախ տրվող հարցեր
  • GSM բառաշտեմարան
Վերանորոգում և սպասարկում
  • Սպասարկման կենտրոններ
  • Հավելյալ ծառայություններ սպասարկման կենտրոնում
  • English
  • Հայերեն
  • русский
Օնլայն վճարում
  • Անհատ հաճախորդներին
  • Ժամանց և ծրագրեր
  • Բջջային հավելվածներ
  • iOS
  • MTS TV
ՀԱՏՈՒԿ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
MTS TV  
ՀԱՏՈՒԿ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
MTS TV
Բջջային հավելվածներ
  • Android
  • iOS
    • Իմ Վիվա-ՄՏՍ
    • ՄոբիԴրամ
    • MTS TV
    • Առցանց կինոթատրոն ivi.ru
    • Kids Club
    • Apps Club
    • «Fantasy League»
Ժամանց

ՀԱՏՈՒԿ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Ստորև սահմանված Հատուկ դրույթները և պայմանները (այսուհետ՝ «Դրույթներ») կիրառվում են «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետ՝ «Վիվա-ՄՏՍ») «MTS TV» հավելված, ինչպես նաև դրա թարմացումներ (այսուհետ՝ «Հավելված») մուտք գործելու, ներբեռնելու և/կամ օգտագործելու նկատմամբ: Վիվա-ՄՏՍ-ը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխել սույն Դրույթները: Մուտք գործելով Հավելված, այն ներբեռնելով և/կամ օգտագործելով՝ Դուք համաձայնում եք, որ ծանոթացել, հասկացել և ընդունել եք սույն Դրույթները կամ այդ պահին գործող պայմանները:

1. Սահմանումներ

1.1 Սույն Դրույթներում հետևյալ բառերն ու հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.
1.1.1«Հավելվածների խանութներ»՝ Վիվա-ՄՏՍ-ի կողմից ժամանակ առ ժամանակ սահմանվող թվային մեդիա կոնտենտի և/կամ հավելվածների առցանց խանութներ, որոնք ներկայումս հանդիսանում են Apple Inc. ընկերության iTunes Store և Google ՍՊ ընկերության Google Play առցանց խանութները:
1.1.2 «Catch-Up հնարավորություն»՝ Հավելվածում կամ դրա միջոցով հասանելի գործառույթ, որը հնարավորություն է ընձեռում որոշակի Հեռուստակոնտենտ կամ դրա առանձին բաղադրիչներ հետ կամ առաջ տալ, դադարեցնել (ժամանակի մեջ տեղաշարժել)՝ այդպիսի Հեռուստակոնտենտի հեռարձակման պահից որոշակի ժամանակահատվածում՝ ըստ համապատասխան Սակագնային պլանի/փաթեթի պայմանների:
1.1.3 «Catch-Up հեռուստահաղորդումներ»՝ Հեռուստակոնտենտ, որը կարող է հասանելի դառնալ Catch-Up հնարավորության միջոցով:
1.1.4 «Ընդհանուր դրույթներ և պայմաններ»՝ սույն Դրույթներին գերակայող «Էլեկտրոնային հաղորդակցության և հարակից այլ ծառայությունների մատուցման ընդհանուր դրույթներ և պայմաններ», որոնք հասանելի են mts.amկայքում:
1.1.5 «Մտավոր սեփականության իրավունքներ»՝ արտոնագրեր, ապրանքային նշաններ, սպասարկման նշաններ, ֆիրմային անվանումներ, դոմենային անվանումներ, դիզայնի նկատմամբ իրավունքներ, տվյալների բազաներից տվյալների անօրինական դուրսբերումը և վերամշակումը կանխելուն ուղղված իրավունքներ, հեղինակային իրավունքներ (ներառյալ համակարգչային ծրագրերի նկատմամբ իրավունքներ), արտադրության գաղտնիքների (նոու-հաու) նկատմամբ իրավունքներ, մտավոր կամ արդյունաբերական սեփականության օբյեկտների նկատմամբ այլ իրավունքներ (գրանցված կամ չգրանցված, այդ թվում՝ թվարկված որևէ իրավունքի գրանցման հայտերը), ինչպես նաև թվարկված պաշտպանության միջոցներին և իրավունքներին համարժեք կամ նմանատիպ ազդեցություն ունեցող ցանկացած այլ իրավունքներ կամ պաշտպանության ձևեր, որոնք կարող են գոյություն ունենալ աշխարհի որևէ տարածքում:
1.1.6 «Վնաս»՝ պայմանագրից, իրավախախտումներից (այդ թվում՝ օրենսդրական նորմերի խախտման կամ անզգուշության արդյունքում) կամ այլ կերպ ծագող ուղղակի, անուղղակի կամ հետևանքային ցանկացած կորուստներ, պարտավորություններ, վնասներ (ներառյալ կիբերհարձակումների արդյունքում առաջացած վնասներ), պահանջներ, ծախսեր (ներառյալ դատական ծախսերը), հատուցումները, բողոքները, գործողությունները կամ գործընթացները, այդ թվում ոչ նյութական վնաս:
1.1.7 «Հավելված»՝ շարժական սարքերի համար Վիվա-ՄՏՍ-ի կողմից առաջարկվող, շահագործվող և սպասարկվող «MTS TV» հավելվածը, որը նախատեսված է Հավելվածների խանութից ներբեռնման համար, և որի միջոցով կարելի է մուտք գործել ու օգտագործել Վիվա-ՄՏՍ-ի կողմից ժամանակ առ ժամանակ առաջարկվող և հասանելի դարձվող, ի թիվս այլոց, որոշակի գործառույթներ, հնարավորություններ և Հեռուստակոնտենտ:

Հավելվածի նկատմամբ հեղինակային իրավունքները պատկանում են «Շանթ» ՍՊ Ընկերությանը (Գրանցման համարը՝ 29.110.00409, ամսաթիվ՝ 22/07/1995թ․, իրավաբանական հասցե – ք․Գյումրի, Վ․ Սարգսյան հեռուստակենտրոն):

1.1.8 «Հավելվածի կոնտենտ»՝ Հավելվածում պարունակվող կամ դրա միջոցով ցուցադրվող բոլոր նյութերը, տեղեկատվությունը, գործիքները, կոնտենտը, հղումները, նշանները և/կամ տարբերանշանները (լոգո), ինչպես նաև բոլոր համակարգչային ծրագրերն ու կոնտենտը, որոնք կարելի է ներբեռնել և/կամ մուտք գործել, կամ որոնք հասանելի են Հավելվածի միջոցով, ներառյալ՝
(ա) Հավելվածում կամ դրա միջոցով առաջարկվող և հասանելի դարձվող բոլոր հնարավորությունները, գործառույթները և/կամ Հեռուստակոնտենտը,
(բ) բոլոր գովազդները, խթանիչ ակցիաները և առաջարկները (Վիվա-ՄՏՍ-ի կամ որևէ երրորդ անձի),
(գ) երրորդ անձանց և/կամ երրորդ անձանց պատկանող կամ վերջիններիս կողմից տրամադրվող ապրանքներին և/կամ ծառայություններին առնչվող բոլոր նյութերը, տեղեկատվությունը, գործիքները, կոնտենտը, հղումները, նշանները և տարբերանշանները,
(դ) Հավելվածում զետեղված՝ Երրորդ անձանց հարթակներին կատարվող բոլոր հղումները, և/կամ
(ե) Երրորդ անձանց կոնտենտը:
1.1.9 «Դրույթներ»՝ սույն Հատուկ դրույթներ և պայմանները, որոնք ժամանակ առ ժամանակ կարող են փոփոխվել:
1.1.10 «Երրորդ անձանց կոնտենտ»՝ Երրորդ անձանց հարթակներում զետեղված բոլոր նյութերը, տեղեկատվությունը, գործիքները, կոնտենտը և/կամ հղումները (երրորդ անձանց առնչվող և/կամ երրորդ անձանց պատկանող կամ վերջիններիս կողմից տրամադրվող ապրանքներին և/կամ ծառայություններին առնչվող կամ այլ):
1.1.11 «Երրորդ անձանց հարթակներ»՝ երրորդ անձանց պատկանող կամ վերջիններիս կողմից շահագործվող կամ տրամադրվող ինտերնետային կայքեր, բջջային հավելվածներ և/կամ այլ հարթակներ:
1.1.12 «Հեռուստակոնտենտ»՝ ցանկացած և բոլոր նյութերը, հեռուստաալիքները, հեռուստահաղորդումները (ներառյալ դրանցում պարունակվող ցանկացած գովազդ) և/կամ ցանկացած և ամբողջ կոնտենտը (տեսողական, ձայնային, տեսաձայնային կամ այլ), որոնք ներառված են այդպիսի նյութերում, հեռուստաալիքներում և հեռուստահաղորդումներում կամ հասանելի են դրանց միջոցով:
1.1.13 «VօD» կամ «Տեսավարձույթ»՝ լրացուցիչ հնարավորություն, որի միջոցով Վիվա-ՄՏՍ-ը թույլ է տալիս իր կողմից վճարովի հիմունքով դիտել որոշակի Հեռուստակոնտենտ Հավելվածում:
Սույն Դրույթներում օգտագործված բառերն ու հասկացությունները, որոնք սահմանված չեն սույն Դրույթներում, ունեն Ընդհանուր դրույթներ և պայմաններով սահմանված նույն նշանակությունը, եթե համատեքստն այլ բան չի պահանջում:
1.1.14 «Սակագնային պլան»՝ Վիվա-ՄՏՍ-ի կողմից մատուցվող շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն և/կամ ծառայություններ:
1.1.15 «Գաղտնիության քաղաքականություն»՝ Վիվա-ՄՏՍ-ի պաշտոնական կայքում՝ www.mts.am, հրապարակված Անձնական տվյալների գաղտնիության քաղաքականություն:

Ընդհանուր պայմաններ
2.1 Սույն Դրույթներից բացի, Ձեզ վրա տարածվում են, և Դուք պարտավորվում եք լիովին հետևել ու համապատասխանել Ընդհանուր դրույթներին և պայմաններին, ինչպես նաև Հավելված մուտք գործելու և/կամ այն օգտագործելու հետ կապված այլ դրույթներին և պայմաններին, որոնք կարող են ընդունվել կամ համաձայնվել Ձեր կողմից:
2.2 Սույն Դրույթները չեն հակասում և որևէ կերպ չեն սահմանափակում Վիվա-ՄՏՍ-ին վերապահված իրավունքներն ու պաշտպանության միջոցները, ինչպես նաև Ընդհանուր դրույթներով և պայմաններով և/կամ այլ դրույթներով ու պայմաններով սահմանված Ձեր պարտականություններն ու պատասխանատվությունը:
2.3 Դուք ընդունում և համաձայնում եք, որ Հավելվածը ներբեռնելու, Հավելված մուտք գործելու և այն օգտագործելու համար Դուք պարտավորվում եք ցանկացած պահի համապատասխանել սույն Դրույթներին և հայտարարում ու երաշխավորում եք, որ Դուք.
2.3.1 Հավելվածը ներբեռնում եք Հավելվածների խանութից,
2.3.2 Հավելվածը ներբեռնում եք, Հավելված մուտք եք գործում և այն օգտագործում բջջային հեռախոսով կամ շարժական սարքով, որը համապատասխանում կամ գերազանցում է Վիվա-ՄՏՍ-ի կողմից ժամանակ առ ժամանակ սահմանվող՝ այդպիսի հեռախոսների կամ սարքերի օպերացիոն համակարգերին ներկայացվող պահանջները և առանձնահատկությունները,
կատարել եք որոշակի միացումներ (ներառյալ ինտերնետ կապի միացումներ՝ անլար, շարժական տվյալների փոխանցման (mobile data) կամ ցանկացած այլ եղանակով), և
2.3.3 պարտավորվում եք որևէ պահին որևէ վճարային պարտավորություններ չունենալ Վիվա-ՄՏՍ-ի հանդեպ Սակագնային պլանի համար:
2.4 Դուք ընդունում և համաձայնում եք, որ Հավելվածին Ձեր հասանելիությունը և/կամ դրա օգտագործումը, ինչպես նաև Հեռուստակոնտենտը (կամ դրա ծավալը), Հավելվածի որոշակի գործառույթներ, հնարավորություններ կամ Հավելվածի ինտերֆեյսը կարող են տարբերվել՝ կախված Ձեր ընտրած Սակագնային պլանով սահմանված պայմաններից:
2.5 Դուք ընդունում և համաձայնում եք, որ Հավելվածը ներբեռնելու և/կամ Հավելված մուտք գործելու և/կամ այն օգտագործելու, Հավելվածում կամ Հավելվածի միջոցով առաջարկվող և հասանելի դարձվող ցանկացած հնարավորությունից, գործառույթից (ներառյալ, սակայն չսահմանափակվելով, Catch-Up հնարավորությունը, VoD ծառայությունը) և/կամ Հեռուստակոնտենտից և/կամ Հավելվածի ցանկացած այլ կոնտենտից օգտվելու առնչությամբ Ձեր կողմից շարժական կապի կամ տվյալների փոխանցման ծառայությունների օգտագործման համար համապատասխան շարժական կապի օպերատորների և հեռահաղորդակցության ծառայություններ մատուցողների կողմից կարող են սահմանվել լրացուցիչ վճարային պարտավորություններ, որոնց կատարման համար պատասխանատվություն եք կրում բացառապես Դուք:
2.6 Առանց սահմանափակելու սույն Դրույթներում սահմանված այլ պայմանները՝ Դուք ընդունում և համաձայնում եք, որ Catch-up հնարավորությունը կարող է միայն հասանելի լինել և օգտագործվել Վիվա-ՄՏՍ-ի կողմից սահմանված որոշակի ժամանակահատվածում, որից հետո Catch-up հեռուստահաղորդումներն այլևս հասանելի չեն լինի:
2.7 Ձեր կողմից Հավելված (կամ դրա որևէ մաս) մուտք գործելու և/կամ օգտագործելու նկատմամբ մշտապես կիրառվում են համապատասխան կոնտենտ տրամադրողների կողմից Վիվա-ՄՏՍ-ին վերապահվող իրավունքները:
2.8 Միանալով սույն Դրույթներին Դուք անվերապահորեն հաստատում եք, որ հանդիսանում եք չափահաս (18 տարեկան): Վիվա-ՄՏՍ-ը որևէ պարագայում չի կարող պատասխանատվություն կրել Ձեր կողմից սույն կետով սահմանված դրույթի խախտման հետևանքով Ձեզ պատճառված Վնասի համար:
2.9 Սույն Դրույթների և Ընդհանուր դրույթների և պայմանների միջև հակասությունների դեպքում գերակայում են սույն Դրույթները:
2.10 Սույն Դրույթների շրջանակներում Ձեր նկատմամբ կիրառվում են Վիվա-ՄՏՍ-ի Գաղտնիության քաղաքականությամբ սահմանված դրույթները:
3. Հավելվածի ակտիվացումը, կասեցումը և դադարեցումը
3.1 Հավելվածի միջոցով մատուցվող ծառայությունների ակտիվացման համար Դուք պետք է իրականացնեք հետևյալ գործողությունները՝
3.1.1 Հավելվածի համապատասխան դաշտում հեռախոսահամարի մուտքագրում,
3.1.2 Մուտքագրված հեռախոսահամարին Վիվա-ՄՏՍ-ի կողմից ուղարկված վեցանիշ կոդի մուտքագրում,
3.1.3 Հավելվածում անձնական տվյալների ներմուծում (անուն/ազգանուն և էլեկտրոնային հասցե),
3.1.4 Գաղնտաբառի մուտքագրում,
3.1.5. Մուտք Հավելված:
3.2 Հավելվածի միջոցով մատուցվող ծառայությունները կասեցվում և/կամ դադարեցվում են Ձեր Սակագնային պլանով սահմանված ծառայությունների կասեցման և/կամ դադարեցման դեպքում:

4. Ձեր պարտականությունները
4.1 Հավելված (կամ դրա որևէ մաս) մուտք գործելու և այն օգտագործելու համար Ձեզանից կպահանջվի Վիվալ-ՄՏՍ-ին տրամադրել այնպիսի տեղեկատվություն և տվյալներ, որոնք կարող են ժամանակ առ ժամանակ սահմանվել Վիվա-ՄՏՍ-ի կողմից, ներառյալ, սակայն չսահմանափակվելով, Վիվա-ՄՏՍ-ի ցանցում Ձեր բջջային հեռախոսահամարը և Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն:
4.2 Հավելված (կամ դրա որևէ մաս) մուտք գործելու և այն օգտագործելու համար Ձեզանից կարող է պահանջվել վճարումներ կատարել՝ համաձայն Ընդհանուր դրույթների և պայմանների և Ձեր ընտրած Սակագնային պլանով սահմանված պայմանների:
4.3 Դուք համաձայնում և ընդունում եք, որ Հավելված մուտք գործելու և/կամ այն օգտագործելու նպատակով Ձեր ընտրած Սակագնային պլանին համապատասխան վճարում կատարելու համար Ձեզանից կարող են պահանջվել վճարման վերաբերյալ տվյալներ (ներառյալ դեբետային/կրեդիտային քարտերի վավերապայմանները): Այս կապակցությամբ Դուք համաձայնում եք, որ Ձեր կողմից տրամադրվող՝ վճարման վերաբերյալ տվյալները հավաստի են, վավեր և ճշգրիտ: Դուք պարտավորվում եք ձեռնպահ մնալ այնպիսի դեբետային/կրեդիտային քարտի օգտագործումից, որն օրինական հիմքով Ձեզ չի պատկանում, կամ որի՝ Ձեր կողմից օգտագործումը թույլատրված չէ օրինական սեփականատիրոջ կողմից: Դուք եք պատասխանատու Ձեր՝ վճարման վերաբերյալ տվյալների անվտանգության պահպանման համար, և Վիվա-ՄՏՍ-ը պատասխանատվություն չի կրում Ձեր՝ վճարման վերաբերյալ պայմաններին չթույլատրված հասանելիության և օգտագործման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նման չթույլատրված հասանելիությունը կամ օգտագործումը տեղի է ունեցել Վիվա-ՄՏՍ-ի ուղղակի մեղքով: Դուք համաձայնում և ընդունում եք, որ Վիվա-ՄՏՍ-ը և/կամ իր վճարային գործակալ(ներ)ն իրավունք ունեն Ձեր ընտրած Սակագնային պլանով սահմանված հետագա վճարումները մշակել՝ օգտագործելով Ձեր կողմից տրամադրված վճարման վերաբերյալ տվյալները (վճարային մեթոդը):
4.4 Դուք կարող եք մուտք գործել Հավելված և օգտագործել այն Ձեր տվյալների միջոցով՝ առանձին բջջային հեռախոս(ներ)ի կամ շարժական սարք(եր)ի վրա (ցանկացած պարագայում Վիվա-ՄՏՍ-ի համաձայնությամբ)՝ կախված Ձեր ընտրած Սակագնային պլանից:
4.5 Դուք պարտավորվում եք ժամանակին վճարել Հավելվածի համար՝ Ընդհանուր դրույթներին և պայմաններին, ինչպես նաև Ձեր ընտրած Սակագնային պլանին/փաթեթին համապատասխան:
4.6 Դուք պարտավորվում եք հետևյալ դեպքերի մասին տեղեկանալիս անհապաղ տեղեկացնել Վիվա-ՄՏՍ-ին.
4.6.1 Հավելված (կամ դրա որևէ մաս) մուտք գործելու և այն օգտագործելու համար պահանջվող Ձեր որևէ տվյալի ոչ պատշաճ կամ չթույլատրված բացահայտման և/կամ օգտագործման դեպքում, և/կամ
4.6.2 Հավելված (կամ դրա որևէ մաս) ոչ պատշաճ կամ չթույլատրված մուտքի և/կամ դրա օգտագործման դեպքում (անկախ այն հանգամանքից՝ դա իրականացվել է Ձեր որևէ տվյալի օգտագործմամբ, թե ոչ):
4.7 Չսահմանափակելով Ձեր կողմից ստանձնած այլ պարտականությունները (սահմանված սույն Դրույթներով, Ընդհանուր դրույթներով և պայմաններով, օրենքով կամ այլ կերպ)՝ Դուք հայտարարում, երաշխավորում և պարտավորվում եք՝
4.7.1 մուտք գործել Հավելված, ներբեռնել և/կամ օգտագործել այն բացառապես սեփական, մասնավոր և ոչ կոմերցիոն նպատակներով, Վիվա-ՄՏՍ-ի կողմից ժամանակ առ ժամանակ սահմանվող սահմանափակումներին համապատասխան, և մասնավորապես, մուտք չգործել Հավելված (կամ դրա որևէ մաս) կամ այն չօգտագործել, ինչպես նաև չաջակցել, չդրդել, թույլ չտալ կամ չլիազորել որևէ այլ անձի մուտք գործել Հավելված (կամ դրա որևէ մաս) կամ այն օգտագործել՝
(ա) առևտրային, անօրինական կամ ապօրինի որևէ գործողության համար կամ այդպիսի նպատակով (ներառյալ կոմերցիոն տարածումը), կամ
(բ) ցանկացած եղանակով, որը կարող է հանգեցնել Ձեր կամ Վիվա-ՄՏՍ-ի կողմից՝ կիրառելի օրենսդրության և/կամ որևէ իրավասու մարմնի որևէ ակտի, կարգադրության կամ պահանջի խախտման, և/կամ որը կարող է ազդեցություն ունենալ Վիվա-ՄՏՍ-ի սարքավորումների, ցանցի, սերվերների, համակարգերի և/կամ այլ ծառայությունների, կամ որևէ այլ անձանց կողմից Հավելվածին կամ Վիվա-ՄՏՍ-ի կողմից մատուցվող որևէ այլ ծառայությանը հասանելիություն ունենալու և/կամ դրան(ց)ից օգտվելու վրա:
4.7.2 Հավելված մուտք գործելու և/կամ այն օգտագործելու և/կամ սույն Դրույթների հետ կապված Վիվա-ՄՏՍ-ին տրամադրել հավաստի, ճշգրիտ և ամբողջական տեղեկատվություն և անհապաղ տեղեկացնել Վիվա-ՄՏՍ-ին այդպիսի տեղեկատվության ցանկացած փոփոխության մասին (Վիվա-ՄՏՍ-ի կողմից ժամանակ առ ժամանակ պահանջվող համապատասխան ձևով և համապատասխան հիմնավորող փաստաթղթերով),
4.7.3 Հավելված մուտք գործելիս և/կամ այն օգտագործելիս ցանկացած պահի համապատասխանել սույն Դրույթներին, Ընդհանուր դրույթներին և պայմաններին, կիրառելի օրենսդրությանը և համապատասխան տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների որևէ ակտին, կարգադրությանն ու պահանջներին, և
4.7.4 Վիվա-ՄՏՍ-ի պահանջով աջակցել և համագործակցել վերջինիս հետ՝ սույն Դրույթների համաձայն Վիվա-ՄՏՍ-ի կողմից իրականացվող ցանկացած ուսումնասիրության, հետազոտության և/կամ գործողության հետ կապված:

5. Վիվա-ՄՏՍ-ի ընդհանուր իրավունքները

5.1 Վիվա-ՄՏՍ-ն իրավունք ունի ուղարկել Հավելվածին (կամ դրա որևէ մասին) վերաբերող ծանուցումներ (ներառյալ կարճ հաղորդագրություններ (SMS), էլեկտրոնային նամակներ):
5.2 Անկախ սույն Դրույթներով նախատեսված որևէ պայմանից՝ Վիվա-ՄՏՍ-ը ցանկացած պարագայում իրավունք ունի և սույնով պահպանում է իր բոլոր իրավունքները՝ ցանկացած պահի արգելափակելու ցանկացած բջջային հավելվածի կամ կայքի առանձին հատված (frame) կամ հղում, հեռացնելու կամ չհրապարակելու ցանկացած Հեռուստակոնտենտ, որը պարունակում է անընդունելի, վարկաբեկիչ, զրպարտչական, իրավախախտ, անպատշաճ, անպարկեշտ կամ անօրինական նյութ կամ տեղեկատվութուն, կամ այնպիսի նյութ կամ տեղեկատվություն, որը խախտում է կիրառելի որևէ օրենսդրական նորմ և/կամ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների որևէ ակտ, կարգադրություն կամ պահանջ, կամ որևէ անձի այլ իրավունքներ (ներառյալ Մտավոր սեփականության իրավունքները):
5.3 Վիվա-ՄՏՍ-ն իրավունք ունի ցանկացած ժամանակ ուսումնասիրել բողոքներ կամ սույն Դրույթների՝ հայտնի դարձած խախտումներ, կամ սույն Դրույթներով նախատեսված ցանկացած հարց, և ձեռնարկել իր կողմից անհրաժեշտ համարվող ցանկացած գործողություն, այդ թվում՝ տեղեկացնել իրավասու և/կամ իրավապահ մարմիններին կասկածելի ապօրինի ցանկացած գործողության մասին և վերջիններիս տրամադրել անհրաժեշտ կամ պատշաճ ցանկացած տեղեկատվություն:
5.4 Անկախ սույն Դրույթներով նախատեսված որևէ պայմանից՝ Վիվա-ՄՏՍ-ը կարող է իր բացառիկ և բացարձակ հայեցողությամբ, ցանկացած ժամանակ՝ առանց նախնական ծանուցման և հիմնավորման, փոփոխել Հավելվածը (կամ դրա որևէ մասը) և/կամ Հավելվածի կոնտենտը, ներառյալ, սակայն չսահամանափակվելով, ընդլայնել, կրճատել կամ փոխարինել Հեռուստակոնտենտը, ներմուծել նոր գործառույթներ, փոփոխել օգտագործողի ինտերֆեյսը։ Նման փոփոխություններն անմիջապես դառնում են Հավելվածի մաս և Հավելված շարունակաբար մուտք գործելը և այն օգտագործելը համարվում է Ձեր կողմից վերոնշյալ փոփոխությունների անվերապահ ընդունում։
5.5 Սույն Դրույթներով և/կամ Ընդհանուր դրույթներով և պայմաններով սահմանված Ձեր պարտականությունների ցանկացած խախտման դեպքում՝ ցանկացած ժամանակ և ցանկացած պատճառով, Վիվա-ՄՏՍ-ն իրավունք ունի, առանց Ձեզ նախապես ծանուցելու, կասեցնել կամ դադարեցնել (մասամբ կամ ամբոջությամբ) Հավելվածին Ձեր հասանելիությունը, Հավելված մուտք գործելու և/կամ այն օգտագործելու Ձեր հնարավորությունը (Վիվա-ՄՏՍ-ի բացառիկ և բացարձակ հայեցողությամբ անհրաժեշտ համարվող ժամանակահատվածով)։

6. Վերապահում
6.1 Հավելվածը ներբեռնելու, Հավելված մուտք գործելու և/կամ այն օգտագործելու հնարավորությունը հասանելի է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում: Վիվա-ՄՏՍ-ը չի հայտարարում և չի երաշխավորում, որ Հավելվածը (կամ դրա որևէ մասը) օրինական, հասանելի կամ պատշաճ է օգտագործման համար այլ վայրերում կամ այլ երկրների իրավասության ներքո գտնվող տարածքներում: Վիվա-ՄՏՍ-ը պատասխանատվություն չի կրում, և Վիվա-ՄՏՍ-ի կողմից սույն Դրույթների կամ Ընդհանուր դրույթների և պայմանների խախտում չի համարվում, եթե Դուք մուտք եք գործում Հավելված, ներբեռնում և/կամ օգտագործում եք այն Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս: Այս դեպքում պատասխանատվություն կրում եք բացառապես Դուք:
6.2 Վիվա-ՄՏՍ-ը պատասխանատվություն չի կրում և Վիվա-ՄՏՍ-ի կողմից սույն Դրույթների կամ Ընդհանուր դրույթների և պայմանների խախտում չի համարվում, եթե Հավելվածին (կամ դրա որևէ մասին) հասանելիությունը տրամադրվում է ուշացմամբ կամ Դուք չեք կարողանում մուտք գործել Հավելված (կամ դրա որևէ մաս) և/կամ օգտագործել այն։
6.3 Դուք ընդունում և համաձայնում եք, որ Հավելվածը և Հավելվածի ամբողջ կոնտենտը Ձեզ տրամադրվում են «ինչպես կա, ինչպես հասանելի է» (as is, as available) սկզբունքով։ Առանց սահմանափակելու սույն Դրույթների որևէ այլ պայման՝ սույն Դրույթները ոչ մի դեպքում չեն կարող մեկնաբանվել այնպես, որ Հավելվածը կամ որևէ Հավելվածի կոնտենտ հանդիսանա կամ դիտվի որպես Վիվա-ՄՏՍ-ի կողմից՝ սույն Դրույթներում նշված որևէ ապրանք կամ ծառայություն այնպիսի անձի տրամադրելու առաջարկ կամ հրավեր, ում օրենքով արգելված է անել այդպիսի առաջարկ կամ հրավեր, կամ եթե կիրառելի օրենսդրությամբ արգելվում է գնել, բաժանորդագրվել կամ այլ կերպ օգտագործել այդպիսի ապրանքներ կամ ծառայություններ։
6.4 Հավելվածին և Հավելվածի կոնտենտին Ձեր հասանելիության և/կամ այն օգտագործելու հետ կապված ռիսկերը կրում եք բացառապես Դուք։ Դուք եք պատասխանատու Հավելվածի միջոցով ստացված տեղեկատվության ճշգրտությունը, ամբողջականությունը և/կամ օգտակարությունը գնահատելու համար։
6.5 Առանց սահմանափակելու սույն Դրույթներով ու Ընդհանուր դրույթներով և պայմաններով սահմանված կետերը՝ Վիվա-ՄՏՍ-ը չի տրամադրում որևէ հայտարարություն, երաշխիք, երաշխավորություն, հաստատում կամ չի ստանձնում որևէ տեսակի պարտավորության՝ կապված՝
6.5.1 Երրորդ անձանց (ներառյալ ցանկացած կոնտենտ տրամադրող) կողմից կամ անունից ցանկացած խափանման, հրաժարման, ուշացման, սխալի կամ ցանկացած այլ գործողության կամ անգործության, ինչպես նաև Հավելվածում կամ որևէ Երրորդ անձի հարթակում կամ դրանց միջոցով որևէ գործողության հետ (անկախ այն հանգամանքից, թե այդպիսի գործողությունը ճշգրիտ, պատշաճ, ամբողջական, հավաստի կամ հուսալի է, թե ոչ),
6.5.2 Հավելվածի (կամ դրա որևէ մասի) ճշգրտության, գաղտնիության, հուսալիության, անվտանգության, ժամանակային ճշգրտության, խախտումների բացակայության, պատկանելիության, վաճառունակության, նպատակին համապատասխան լինելու, մուտքի հնարավորության, ֆունկցիոնալության կամ հասանելիության վերաբերյալ,
6.5.3 Հավելվածի (կամ դրա որևէ մասի)՝ ցանկացած այլ համակարգի, ենթակառուցվածքի, ինտերֆեյսի, ապրանքի, ծառայության, ցանցի և այլ բաղադրիչների հետ համատեղելիության հետ,
6.5.4 Հավելվածի (կամ դրա որևէ մասի) անընդհատության, ժամանակային ճշգրտության, թերություններից, ուշացումերից, սխալներից, խափանումներից, վրիպակներից կամ անճշտություններից զերծ լինելու հետ:
6.6 Դուք ընդունում և համաձայնում եք, որ Հավելվածին (կամ դրա որևէ մասին) Ձեր հասանելիությունը և դրա օգտագործումը, ինչպես նաև նման հասանելիության և օգտագործման որակը, ի լրումն սույն Դրույթներով նախատեսված պայմանների, կախված են հետևյալ ընդհանուր պայմանների կատարումն ապահովելուց.
6.6.1այն բջջային հեռախոսի կամ շարժական սարքի մոդելը և տեխնիկական առանձնահատկությունները, որի միջոցով մուտք եք գործում և/կամ օգտագործում եք Հավելվածը (կամ դրա համապատասխան մասը),
6.6.2 համապատասխան ցանցի, ենթակառուցվածքի և/կամ հարթակի առկայությունը, դրան միացումը և որակը Հավելված (կամ դրա համապատասխան մաս) մուտք գործելու և այն օգտագործելու պահին, և
6.6.3 շարժական կապի ցանցերի և ծառայության մատուցման համակարգերի աշխարհագրական և տեխնիկական հնարավորությունները (ներառյալ ինտերնետային միացումը), ինչպես նաև դրանց որակը (ներառյալ թողունակության ծավալը)՝ Հավելված (կամ դրա համապատասխան մաս) մուտք գործելու և այն օգտագործելու ընթացքում և տարածքում:
6.7 Դուք ընդունում և համաձայնում եք, որ Վիվա-ՄՏՍ-ը կնքել է և/կամ կարող է կնքել պայմանագրեր, ձեռք է բերել և/կամ կարող է ձեռք բերել պայմանավորվածություններ Հավելվածների խանութների («Հավելվածների խանութի պրովայդերներ») և դրանց օպերատորների հետ, ինչպես նաև ստանձնել է և/կամ կարող է ստանձնել որոշակի պարտավորություններ վերջիններիս նկատմամբ՝ կապված Հավելվածի՝ որպես բջջային հավելվածի, տարածման հետ։ Վիվա-ՄՏՍ-ը չի ընդունում, չի ստանձնում և չի կրում որևէ պարտականություն կամ պատասխանատվություն՝ Հավելվածների խանութի պրովայդերի կողմից որևէ գործողության կամ անգործության հետ կապված կամ դրա հետևանքով ծագած Վնասի համար։

7. Մտավոր սեփականության իրավունքներ

7.1 Հավելվածի և ամբողջ Հավելվածի կոնտենտի նկատմամբ կամ դրանց առնչվող Մտավոր սեփականության բոլոր իրավունքները, ներառյալ, սակայն չսահմանափակվելով, տեղեկատվությունը, հաղորդակցությունը, համակարգչային ծրագրերը, տեքստերը, գրաֆիկան, հղումները և հնչյունները, պատկանում են Վիվա-ՄՏՍ-ին, Շանթ Հեռուստաընկերությանը, կոնտենտ տրամադրողներին և/կամ երրորդ անձ հանդիսացող լիցենզատուներին։ Սույն Դրույթները չպետք է մեկնաբանվեն որպես այդպիսի Մտավոր սեփականության իրավունքների կամ դրանց որևէ մասի օգտագործման լիցենզիայի կամ իրավունքի տրամադրում Ձեզ, և Ձեզ ոչ մի դեպքում չի վերապահվում նման լիցենզիա կամ իրավունք:
7.2 Դուք պարտավորվում եք որևէ կերպ կամ որևէ եղանակով չկեղծել, չվերարտադրել, չփոփոխել, չպահել, չպատճենել, չօգտագործել, չփոխանցել, չտարածել, չվերահրապարակել, չներբեռնել, չտեղադրել, չուղարկել, չթարգմանել, գրավ չդնել, ենթալիցենզիայով չփոխանցել, վարձույթով չտրամադրել, վարձակալության չհանձնել, չդեկոմպիլյացնել, մասերի չբաժանել Հավելվածի որևէ կոնտենտ, չիրականացնել դրա վերծանում (reverse engineer) կամ որևէ այլ կերպ չփորձել դուրս բերել համակարգչային համակարգերի կամ այլ տեխնոլոգիաների ելակետային կոդը, որոնք օգտագործում կամ տեխնիկապես ապահովում են Հավելվածը և/կամ ցանկացած Հավելվածի կոնտենտ, կամ չստեղծել Հավելվածի և/կամ Հավելվածի կոնտենտի (ներառյալ օգտագործողի ինտերֆեյսերի) հիման վրա որևէ ածանցյալ գործեր և պարտավորվում եք որևէ կերպ չաջակցել, չնպաստել, թույլ չտալ կամ չլիազորել որևէ անձի կատարելու վերոնշյալ գործողություններից որևէ մեկը: Սույն Դրույթների իմաստով՝ «վերծանում» հասկացությունը ներառում է Հավելվածի և/կամ որևէ Հավելվածի կոնտենտի ուսումնասիրությունը կամ վերլուծությունը՝ դրա ելակետային կոդը, կառուցվածքը, կազմությունը, ներքին դիզայնը, ալգորիթմները կամ դրա հիմքում ընկած տեխնոլոգիայի կոդավորման սարքերը պարզելու համար:

8. Կիրառելի օրենսդրությունը և վեճերի լուծման կարգը

8.1 Սույն Դրույթների շրջանակներում Վիվա-ՄՏՍ-ի և Ձեր միջև ծագած իրավահարաբերությունների նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրական կարգավորումները:
8.2 Սույն Դրույթների շրջանակներում Վիվա-ՄՏՍ-ի և Ձեր միջև ծագած վեճերը և տարաձայնությունները ենթակա են լուծման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դատական կարգով:

Սույն Քաղաքականության վերաբերյալ հարցեր և խնդրանքներ կամ իրենց իրավունքն իրականացնելու ցանկություն ունենալու դեպքում Բաժանորդները կարող են կապ հաստատել Օպերատորի հետ հետևյալ կոնտակտային տվյալների օգնությամբ՝
Վիվա-ՄՏՍ («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ)
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան 0015, Արգիշտի 4/1
Հեռ.՝ +374 60 771 111
Ֆաքս՝ +374 93 29 80 21
Թեժ գիծ 111, +374 93 29 71 11
Էլ. հասցե (ընդհանուր հարցերի համար)` info@mts.am
Էլ. Հասցե՝ (թեժ գիծ)` 111@mts.am

 

  • Բջջային կապ
    • Սակագներ և զեղչեր
    • Ինտերնետ
    • Ռոումինգ և միջազգային միացում
    • Ծառայություններ
    • ԵՍ
  • Ժամանց և ծրագրեր
    • Բջջային հավելվածներ
    • Ժամանց
  • Ֆիքսված ինտերնետ և TV
    • ՔԱՌՅԱԿ
    • ԴՈՒԵՏ
    • Classic Solo
    • Արխիվ
  • Օգնություն
    • SIM քարտի և հեռախոսահամարի հետ կապված գործողություններ
    • Հաշվի հետ կապված գործողություններ
    • Ինքնասպասարկման ծառայություններ
    • Սպասարկման գոտի
    • Բաժանորդների սպասարկում
    • Օգտակար տեղեկություններ
    • Վերանորոգում և սպասարկում
  • Իրավական տեղեկատվություն
  • Տեղեկատվական անվտանգություն
  • Սոցիալական ներդրման առաջարկ ներկայացնելու ուղեցույց

 © 2021 «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ, բոլոր իրավունքները պաշտպանված են

ՆերբեռնելApp Store
ՆերբեռնելGoogle play
Загрузите наWindows Store
18+
X
Շնորհակալություն, մեր աշխատակիցը շուտով կկապվի Ձեզ հետ:
Հեռախոսահամար *
Էլ. փոստ *
Ներկայացրեք հարցը կամ առաջարկը *
Ստանալ էլ. հաղորդագրություններ Վիվա-ՄՏՍ ընկերության կողմից
Թարմացնել

Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:

Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: