Շարունակելով հայաստանյան շուկայում առաջարկել հեռահաղորդակցության ոլորտի նորագույն լուծումները լավագույն գներով` ՎիվաՍել-ՄՏՍ-ն ուրախ է ներկայացնել է HTC ընկերության գերժամանակակից` One շարքի սմարթֆոնները` HTC One X, HTC One S և HTC One V: Իրենց անկրկնելի հնարավորություններով այս մոդելները պարտական են վերջին` Android 4.0 օպերացիոն համակարգին, HTC Sense 4-ին և մի շարք այլ տեխնոլոգիական նորարարությունների: Ինտերնետից օգտվելու կայծակնային արագություն, սահուն գրաֆիկա, գերհստակ ու պայծառ պատկերներ և տեսագրման ընթացքում լուսանկարելու հնարավորություն, հարուստ ձայն` իր բոլոր հնչնրբերանգներով… Ահա HTC One շարքի սմարթֆոնները միավորող առավելությունների ոչ ամբողջական ցանկը:
Ի դեպ, HTC One X մոդելի մոխրագույն տարբերակը հասանելի է բացառապես ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում:
Բացի HTC One շարքից, ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում այսուհետ կարելի է ձեռք բերել նաև HTC Sensation XL Light, HTC Sensation XE Light և HTC Explorer մոդելները:
Սմարթֆոնների գներ
| Սմարթֆոն | Գին (դրամ) |
|---|---|
| HTC One X | 349 000 |
| HTC One S | 295 000 |
| HTC One V | 169 000 |
| HTC Sensation XL Light | 285 000 |
| HTC Sensation XE Light | 270 000 |
| HTC Explorer | 120 000 |
Ձեռք բերելով այս սմարթֆոնները` կարող եք մասնակցել «Սմարթ բոնուս» ծրագրին և ստանալ բոնուս` գնի 50%-ի չափով: Ինչպես միշտ հեռախոսները վաճառվում են նաև ապառիկ:
Ավելին, գնելով այս սմարթֆոնները մինչև հունիսի 10-ը` կարող եք մասնակցել խաղարկության և շահել արժեքավոր նվերներ, այդ թվում`
Իսկ ամենահաջողակին սպասում է գլխավոր մրցանակը` ճամփորդություն երկու հոգու համար դեպի 2012 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության հաղթող երկիրը:
ՎիվաՍել-ՄՏՍ. սպասեք ավելին…
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: