2-ը օգոստոսի, 2012թ., Երևան, Հայաստան ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ուրախ է տեղեկացնել, որ ընկերության գլխամասային գրասենյակում կայացել է հատուկ խաղարկություն, որի արդյունքների հիման վրա հետվճարային 40 բաժանորդ ստացել է Google Nexus S սմարթֆոն:
Սմարթֆոնների խաղարկությանը մասնակցելու համար, ըստ կանոնների, անհրաժեշտ էր լինել հետվճարային` անհատական կամ կորպորատիվ սակագնային պլանի անհատապես վճարող բաժանորդ, ում վերջին երեք ամիսների (ապրիլ, մայիս, հունիս) ընդհանուր հաշվեկշիռը կազմել է 30000 և ավելի դրամ:
Բաժանորդները խաղարկության և դրա պայմանների մասին տեղեկացվել են SMS հաղորդագրությամբ, ինչպես նաև երեք ամիսների ընթացքում թիրախային SMS հաղորդագրությունների միջոցով տեղեկացվել են մասնակցության պայմաններին համապատասխանության վերաբերյալ:
40 հաղթողներն ընտրվել են վերջին փուլ անցածների թվից` պատահական ընտրությամբ, և հրավիրվել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ` սմարթֆոնները ստանալու համար:
Անհատապես վճարող հետվճարային բաժանորդների միջև խաղարկությունը կազմակերպվում է արդեն երկրորդ անգամ: Առաջին անգամ այսօրինակ միջոցառում էր անցկացվել ընթացիկ տարվա ապրիլի 25-ին:
Սպասեք ավելին: ՎիվաՍել-ՄՏՍ... Ավելին, քան օպերատոր:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: