ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է անակնկալներ մատուցել իր բաժանորդներին: Այսուհետև ամբողջ Երևանի տարածքում ինտերնետի` վերբեռնման (HSUPA) առավելագույն արագությունը կազմում է 5,74 Մբիթ/վրկ, ինչը թույլ է տալիս վերբեռնել զգալի ծավալի տվյալներ` տեսանյութեր, երաժշտություն, լուսանկարներ և այլն, ինչպես նաև ուղարկել դրանք այլ բաժանորդների արագ և առանց հապաղումների:
Ի դեպ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում առաջարկվող բոլոր USB մոդեմներն ապահովում են վերբեռնման այս արագությունը:
Ինչպես միշտ, վերբեռնման արագության ավելացումն անվճար է:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: