Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Մեր համարը» փաթեթի շնորհիվ բջջային կապի ծառայություններից կարելի է օգտվել նաև ստացիոնար հեռախոսից: Այն հարմար լուծում է ինչպես տան, այնպես էլ փոքր գրասենյակների հեռախոսակապն ապահովելու համար:
Փաթեթը ներառում է համանուն հետվճարային սակագնային պլանը և հատուկ Etros ստացիոնար հեռախոսը` նախատեսված ոչ միայն զանգերի, այլ նաև SMS հաղորդագրությունների համար: Պահպանեք հեռախոսահամարը, երբ տեղափոխվում եք նոր բնակարան կամ գրասենյակ, ուղարկեք և ստացեք SMS-ներ ստացիոնար հեռախոսով և մի հրաժարվեք նախկին քաղաքային համարից, քանի որ հեռախոսն ապահովում է քաղաքային և բջջային ցանցերի զուգահեռ օգտագործում: «Մեր համարը» փաթեթին կարելի է բաժանորդագրվել նվազագույնը 2 տարով:
Ընդամենը 2000 դրամ ամսավճարի դիմաց Դուք ստանում եք.
Իսկ ամսվա ընթացքում նշվածից ավելին օգտագործելու դեպքում ծառայությունների վճարը գանձվում է ըստ սահմանված սակագների:
| Տեղական զանգեր | դրամ/րոպե | |
|---|---|---|
| Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց | 15 | |
| Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր | 30 | |
| Դեպի ՀՀ քաղաքային ցանցեր | 25 | |
| Դեպի 374 97 բջջային ցանց | 39 | |
| Դեպի 374 47 քաղաքային ցանց | 39 | |
| SMS | դրամ/SMS | |
| Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց | 5 | |
| Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր | 10 | |
| Այլ ուղղություններով | 20 | |
| Գործողություն | Հրահանգ |
|---|---|
| Օգտագործած ծառայությունների արժեքի ստուգում | *315# |
| Ներառված խոսելաժամանակի և SMS-ների մնացորդի ստուգում | *311*1# |
| Մուտք հրահանգների մենյու | *311# |
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: