Տարվա երաժշտական դիտարժան իրադարձություններից մեկը` 10-րդ «Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա դեկտեմբերի 1-ին` Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում: Այս տարի Հայաստանը մրցույթում կներկայացնի «Կոմպաս» խումբը:
Այս տարի ևս ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները հնարավորություն ունեն քվեարկելու իրենց նախընտրած երգի օգտին: Քվեարկելու համար անհրաժեշտ է ուղարկել մասնակից երկրի համարը պարունակող SMS 5001 կարճ համարին կամ զանգահարել 0900990 համարին` վերջում հավաքելով մասնակից երկրի համարը (օր. 090099004): Քվեարկության համար նախատեսված ժամանակահատվածը և պայմանները կհայտարարվեն մրցույթի ընթացքում` հաղորդավարների կողմից:
Քվեարկության կանոնները
5001 կարճ համարին ուղարկված մեկ SMS-ի, ինչպես նաև 0900990 հեռախոսահամարով կատարված մեկ զանգի արժեքն է` 240 դրամ (ներառյալ ԱԱՀ): Քվեի արժեքը գանձվում է անկախ դրա վավեր կամ անվավեր համարվելուց:
*SMS-ի և զանգերի միջոցով քվեարկությունը կազմակերպվում է «Բեմոբայլ» ՍՊԸ կողմից:
«Մանկական Եվրատեսիլ 2012» երգի մրցույթը կհեռարձակվի դեկտեմբերի 1-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հաջողություն է մաղթում բոլոր մասնակիցներին
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: