Դեկտեմբերի 3-ից 30-ը մասնակցեք «Ինֆորմ-մոբիլ Հայք» ընկերության կողմից անցկացվող ձմեռային վիկտորինային և շահեք նորաոճ սմարթֆոն:
Մասնակից կարելի է դառնալ` ուղարկելով AYO կամ DA բառը 10014 կարճ համարին կամ ուղարկելով ցանկացած հրահանգ բջջային հեռախոսի MTS Armenia մենյուի Viktorinaner բաժնում:
Գրանցվելուց հետո Դուք կսկսեք ստանալ հարցեր` պատասխանի երկու հնարավոր տարբերակով, որոնցից ճիշտ տարբերակի համարը (1 կամ 2) անհրաժեշտ է ուղարկել10014 համարին: Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի դիմաց Դուք կստանաք 10 միավոր: Հավաքած միավորները կարող եք ստուգել հեռախոսի MTS Armenia մենյուի Viktorinaner>Reyting բաժնից կամ` ուղարկելով HASHIV կամ SCHET բառը 10014 կարճ համարին:10014 կարճ համարին ուղարկված յուրաքանչյուր SMS և MTS Armenia մենյուի Viktorinaner բաժնից (բացառությամբ Teghekatu ենթաբաժնի) ուղարկված յուրաքանչյուր հրահանգ արժե 200 դրամ (ներառյալ ԱԱՀ):
Վիկտորինայի ընթացքում մասնակիցները կարող են փոխել լեզուն` 10014 համարին ուղարկելով համապատասխան հրահանգը.
Վիկտորինան անց է կացվում մի քանի փուլով, որոնցից յուրաքանչյուրում հաղթում է տվյալ փուլի ընթացքում առավելագույն թվով միավորներ հավաքած մասնակիցը: Արդյունքներն ամփոփվում են յուրաքանչյուր երեքշաբթի` սկսած 2012թ. դեկտեմբերի 11-ից:
Վիկտորինայի յուրաքանչյուր փուլում կարելի է շահել տվյալ փուլի համար սահմանված մրցանակը կամ մրցանակները.
| Փուլ | Մրցանակներ |
|---|---|
| 03.12.2012 - 09.12.2012 | Սմարթֆոն HTC Desire S |
| 10.12.2012 - 16.12.2012 | Սմարթֆոն Samsung Galaxy SIII |
| 10.12.2012 - 16.12.2012 | Սմարթֆոն MTS Ego |
| 17.12.2012 - 23.12.2012 | Սմարթֆոն HTC Desire V |
| 24.12.2012 - 30.12.2012 | Սմարթֆոն Samsung Galaxy SIII |
| 24.12.2012 - 30.12.2012 | Սմարթֆոն MTS Ego |
10.12.2012 -ից 16.12.2012-ը և 24.12.2012-ից 30.12.2012-ը ժամանակահատվածում նվերները բաշխվում են հետևյալ կերպ. առաջին տեղը զբաղեցնողը ստանում է Samsung Galaxy SIII, իսկ երկրորդը տեղի հաղթողը` MTS Ego սմարթֆոն:
Մրցանակների մասին կարելի է նաև տեղեկանալ` ուղարկելով MRCANAK կամ PRIZ բառը 10014 կարճ համարին:
Վիկտորինայի հետ կապված բոլոր հարցերով կարող եք դիմել «Ինֆորմ-մոբիլ Հայք» ընկերություն հետևյալ հեռախոսահամարներով` 093 006679 (10:00-21:00), 077 675915 (10:00-21:00) և 010 523218 (երկուշաբթիից ուրբաթ 10:00-17:00, շաբաթ օրերին` 11:00-13:00):
Ծանոթություն
Յուրաքանչյուր փուլի սկզբում նախկինում կուտակված միավորները զրոյանում են և բաժանորդը սկսում է միավորներ կուտակել զրոյից: Եթե տվյալ փուլի ավարտին անհրաժեշտ քանակությամբ միավորներ են կուտակել երկու և ավելի բաժանորդներ, ապա շահող է դառնում այն բաժանորդը, ով միավորները կուտակել է ավելի վաղ:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հաջողություն է մաղթում բոլոր մասնակիցներին:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: