ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է հերթական անակնկալը «GOOD’OK» ծառայության բաժանորդների համար: Դեկտեմբերի 10-ից հունվարի 10-ը ձեռք բերեք անվճար մեղեդիներ Ձեր և Ձեր մտերիմների համար ծառայության հատուկ մեղեդիների ցանկից: Դեկտեմբերի 10-ին հատուկ ցանկում կլինի 15 անվճար մեղեդի, իսկ դեկտեմբերի 20-ին ցանկը կհամալրվի ևս 15 նոր մեղեդիով:
Եթե Դուք արդեն օգտվում եք որևէ մեղեդուց, որը հայտնվել է հատուկ ցանկում, ապա դեկտեմբերի 10-ից մինչև հունվարի 10-ը տվյալ մեղեդու վավերականության ժամկետը կերկարացվի անվճար: Անվճար մեղեդիների վավերականության ժամկետը 30 օր է: Ակցիայի ավարտից հետո, վավերականության ժամկետը լրանալուն պես, մեղեդին անձնական ցուցակից չհեռացնելու դեպքում, ժամկետն ավտոմատ երկարացվում է և մեղեդին դառնում է վճարովի:
Ծանոթություն
Ակցիայի ընթացքում «GOOD’OK» ծառայության ամսավճարը և 133 կարճ համարին կատարվող զանգերի վճարը մնում են անփոփոխ:
«GOOD’OK»` տարբերվի´ր
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: