Եվ այսպես, երկար սպասումից հետո, ս.թ. դեկտեմբերի 6-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կայացավ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների միջև խաղարկությունը, որի ընթացքում հայտնի դարձան «Chevrolet Camaro» ավտոմեքենան, ինչպես նաև այլ արժեքավոր նվերները շահածների անունները:
Հիշեցնենք, որ խաղարկությանը մասնակցելու համար, ըստ կանոնների, մինչև ս.թ. դեկտեմբերի 1-ն անհրաժեշտ էր գնել «ՄՏՍ կոնեկտ», «Ինտերնետ էքսպրես» USB մոդեմ կամ E960 3G Wi-Fi երթուղիչ, բաժանորդագրվել «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ», «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+», «ՄՏՍ կոնեկտ 256», «ՄՏՍ կոնեկտ ուսանողական», ինչպես նաև «Home-Zone Turbo» կամ «Office-Zone» սակագնային պլաններից մեկին` մեկ տարով, և մոդեմը ստանալ անվճար: Խաղարկությանը կարելի էր մասնակցել նաև «Աշխատանքային օր» փաթեթին մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում:
Բաժանորդները խաղարկության և դրա պայմանների մասին տեղեկացվել էին ընկերության վեբ-կայքի և այլ լրատվամիջոցներով:
Հաղթողներն ընտրվել էին պատահական ընտրությամբ, իսկ այսօր` դեկտեմբերի 12-ին հրավիրվել էին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ` մասնակցելու նվերների հանձնման հանդիսավոր արարողությանը:
Սպասեք ավելին: ՎիվաՍել-ՄՏՍ... Ավելին, քան օպերատոր:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: