Ուրախ ենք տեղեկացնել, որ այսուհետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում կարելի է ձեռք բերել նոր MF25 3G Wi-Fi երթուղիչը, որն ապահովում է ներբեռնման մինչև 7.2 Մբիթ/վրկ և վերբեռնման` մինչև 5.76 Մբիթ/վրկ արագություն: Հիշեցնենք, որ 3G Wi-Fi երթուղիչը ապահովում է ինչպես անլար ինտերնետի, այնպես էլ ներքին ցանցի ու հեռախոսակապի հնարավորություն:
Սարքն արժե 65000 դրամ, իսկ «Home-Zone Turbo» կամ «Office-Zone» փաթեթին մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում տրամադրվում է բոլորովին անվճար:
Ինտերնետ և ավելին. կապի բոլոր միջոցները մեկ սարքում…
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: