ՎիվաՍել-ՄՏՍ-ն ուրախ է ներկայացնել «Հարցման կարգավիճակի ստուգման» նոր առցանց համակարգը, որի շնորհիվ բաժանորդները հեշտությամբ կարող են տեղեկանալ ընկերությանն ուղղված իրենց հարցումների կարգավիճակի մասին ինտերնետի միջոցով:
Ամեն անգամ, երբ բաժանորդը ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայությունների հետ կապված որևէ հարցումով դիմում է ընկերության սպասարկման կենտրոն կամ 111 թեժ գիծ, և հարցի լուծումը պահանջում է որոշակի ժամանակ, հարցումը ստանում է հերթական համար, որն ուղարկվում է բաժանորդին SMS-ի միջոցով: Բաժանորդն այնուհետև կարող է այցելել ՎիվաՍել-ՄՏՍ-ի վեբ կայքի «Հարցման կարգավիճակի ստուգում» էջը, մուտքագրել հերթական համարը և տեղեկանալ հարցի լուծման ընթացքին: Ի դեպ, տրամադրված համարով հարցման կարգավիճակը կարելի է ստուգել նաև՝ այցելելով սպասարկման կենտրոն, կամ զանգահարելով 111:
ՎիվաՍել-ՄՏՍ. դու կապ ունես
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: