Տարվա խոշորագույն երաժշտական իրադարձություններից մեկը` «Եվրատեսիլը», տեղի կունենա մայիսի 14-ին, 16-ին և 18-ին` Շվեդիայի Մալմյո քաղաքում: Այս տարի Հայաստանը մրցույթում կներկայացնի հանրաճանաչ «Դորիանս» ռոք-խումբը:
Համաեվրոպական մրցույթի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները հնարավորություն ունեն քվեարկելու իրենց նախընտրած երգի օգտին: Մրցույթը բաղկացած է երկու կիսաեզրափակիչից և եզրափակիչից: Կիսաեզրափակիչ փուլերը կանցնեն մայիսի 14-ին և 16-ին, իսկ եզրափակիչը` 18-ին:
Նախընտրած երգի օգտին կարելի է քվեարկել` ուղարկելով մասնակից երկրի համարը պարունակող SMS 5001 կարճ համարին կամ զանգահարելով 0900990` վերջում նշելով մասնակից երկրի համարը (օր. 090099005): Քվեարկության համար նախատեսված ժամանակահատվածը և պայմանները կհայտարարվեն մրցույթի ընթացքում` հաղորդավարների կողմից:
Քվեարկության կանոններ
5001 կարճ համարին ուղարկված մեկ SMS-ի, ինչպես նաև 0900990 հեռախոսահամարին կատարված մեկ զանգի արժեքն է 260 դրամ (ներառյալ ԱԱՀ):
SMS-ի արժեքը գանձվում է անկախ քվեի վավեր կամ անվավեր համարվելուց:
«Եվրատեսիլ 2013» երգի մրցույթը կհեռարձակվի մայիսի 14-ին, 16-ին և 18-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հաջողություն է մաղթում բոլոր մասնակիցներին:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: