Լեզվի չիմացությունն այլևս խնդիր չէ հաղորդակցման համար: Անգամ եթե Դուք և Ձեր զրուցակիցը խոսում եք տարբեր լեզուներով, այժմ Դուք կարող եք հեռախոսազրույց ունենալ՝ օգտվելով օնլայն թարգմանության ծառայությունից: Դրա համար անհրաժեշտ է կոնֆերանս զանգի միջոցով զանգահարել 090000025 պրեմիում համարին և Ձեր զրուցակցին: Ձեզ կտրվի լեզվի ընտրության հնարավորություն, որից հետո կարող եք խոսել, իսկ մասնագետ-թարգմանիչը յուրաքանչյուրիդ ասածը կթարգմանի մյուսի համար: Ներկայումս իրականացվում է թարգմանություն հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, պարսկերեն և արաբերեն լեզուներով: Թարգմանության հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է նախապես հեռախոսում ակտիվացնել կոնֆերանս զանգ ծառայությունը:
090000025 համարին կատարած զանգի սակագինն է 500 դրամ/րոպե:
Ծառայության որակի համար պատասխանատու է «Մոբբիս» ՍՊԸ-ն (հեռախոս՝ 010220355, վեբկայք՝ www.mobbis.am), որի հետ համատեղ տրամադրվում է թարգմանության ծառայությունը:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: