Ուրախ ենք ներկայացնել «SMS Հայաստան» ծառայությունը, որի միջոցով արտասահմանում գտնվող բաժանորդները կարող են SMS հաղորդագրություններ ուղարկել Հայաստան ընդամենը 20 դրամով:
Պարզապես ակտիվացրեք ռոումինգը նախքան մեկնելը և, ուր էլ որ լինեք, շփվեք Հայաստանում գտնվող Ձեր մտերիմների հետ առանց մտահոգվելու SMS-ների արժեքի մասին:
«SMS Հայաստան» ծառայությունից օգտվելու համար հավաքեք *103*հեռախոսահամար#. վայրկյաններ անց Դուք կստանաք պատասխան SMS և հնարավորություն կունենաք մուտքագրելու Ձեր հաղորդագրության տեքստը: Ի դեպ, հեռախոսահամարն անհրաժեշտ է մուտքագրել Հայաստանում կիրառվող տեղական (իննանիշ) ձևաչափով:
«SMS Հայաստան»` ամենուրեք ինչպես տանը
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: