Տարվա խոշորագույն երաժշտական իրադարձություններից մեկը` «Մանկական Եվրատեսիլը», տեղի կունենա նոյեմբերի 30-ին, Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում: Մրցույթում այս տարի Հայաստանը կներկայացնի Մոնիկա Ավանեսյանը:
Համաեվրոպական մրցույթի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները հնարավորություն ունեն քվեարկելու իրենց նախընտրած երգի օգտին:
Նախընտրած երգի օգտին կարելի է քվեարկել` ուղարկելով մասնակից երկրի համարը պարունակող SMS 5001 կարճ համարին կամ զանգահարելով 0900990` վերջում նշելով մասնակից երկրի համարը (օր. 090099005): Քվեարկության համար նախատեսված ժամանակահատվածը և պայմանները կհայտարարվեն մրցույթի ընթացքում` հաղորդավարների կողմից:
Քվեարկության կանոններ
5001 կարճ համարին ուղարկված մեկ SMS-ի, ինչպես նաև 0900990 հեռախոսահամարին կատարված մեկ զանգի արժեքն է 260 դրամ (ներառյալ ԱԱՀ):
SMS-ի արժեքը գանձվում է անկախ քվեի վավեր կամ անվավեր համարվելուց:
«Եվրատեսիլ 2013» երգի մրցույթը կհեռարձակվի նոյեմբերի 30-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հաջողություն է մաղթում բոլոր մասնակիցներին:
*SMS-ի և զանգերի միջոցով քվեարկությունը կազմակերպվում է «Բեմոբայլ» ՍՊԸ կողմից:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: