Հունվարի 21-ից 26-ը (առաջին փուլ) և 27-ից 31-ը (երկրորդ փուլ) մասնակցեք «Ինֆորմ-մոբիլ Հայք» ընկերության կողմից անցկացվող հունվարի վիկտորինային և շահեք նորաոճ և թանկարժեք սմարթֆոն: Մասնակից կարելի է դառնալ` ուղարկելով AYO կամ DA բառը 10014 կարճ համարին, կամ ուղարկելով ցանկացած հրահանգ բջջային հեռախոսի MTS Armenia մենյուի Viktorinaner բաժնում:
Գրանցվելուց հետո Դուք կսկսեք ստանալ հարցեր` պատասխանի երկու հնարավոր տարբերակով, որոնցից ճիշտ տարբերակի համարը (1 կամ 2) անհրաժեշտ է ուղարկել 10014 համարին: Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի դիմաց Դուք կստանաք 10 միավոր: Վիկտորինան անցնում է 2 (երկու) փուլով, որոնցից յուրաքանչյուրի ավարտին որոշվում են հաղթողները: Առաջին փուլի ավարտից հետո (hունվարի 26-ին ժամը 23:59:59) միավորները զրոյանում են, և երկրորդ փուլում մասնակիցը կրկին սկսում է միավորները հավաքել զրոյից: Հավաքած միավորները կարող եք ստուգել հեռախոսի MTS Armenia մենյուի Viktorinaner > Reyting բաժնից, կամ` ուղարկելով HASHIV կամ SCHET բառը 10014 կարճ համարին: 10014 կարճ համարին ուղարկված յուրաքանչյուր SMS և MTS Armenia մենյուի Viktorinaner բաժնից (բացառությամբ Teghekatu ենթաբաժնի) ուղարկված յուրաքանչյուր հրահանգ արժե 200 դրամ (ներառյալ ԱԱՀ):
Վիկտորինայի ընթացքում մասնակիցները կարող են փոխել լեզուն` 10014 համարին ուղարկելով համապատասխան հրահանգը.
Վիկտորինայի արդյունքներով առաջին փուլում առաջին տեղը զբաղեցնողը ստանում է BlackBerry Bold 9700 սմարթֆոն, իսկ երկրորդ տեղը զբաղեցնողը՝ MTS Ego սմարթֆոն, երկրորդ փուլում առաջին տեղը զբաղեցնողը ստանում է HTC Desire 601 սմարթֆոն, իսկ երկրորդ տեղը զբաղեցնողը՝ MTS Ego սմարթֆոն:
Մրցանակների մասին կարելի է նաև տեղեկանալ՝ ուղարկելով MRCANAK կամ PRIZ բառը 10014 կարճ համարին:
Վիկտորինայի հետ կապված հարցերով կարող եք դիմել «Ինֆորմ-մոբիլ Հայք» ընկերություն հետևյալ հեռախոսահամարներով` 093 006679 (10:00-18:00) և 077 675915 (10:00-18:00) կամ 010 523218 (երկուշաբթիից ուրբաթ` 10:00-17:00, շաբաթ` 11:00-13:00):
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հաջողություն է մաղթում բոլոր մասնակիցներին:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: