Ուրախ ենք տեղեկացնել, որ այժմ «Home-Zone Turbo» և «Office-Zone» փաթեթների թե՛ ընթացիկ բաժանորդները և թե՛ նրանք, ովքեր նոր կդառնան դրանցից որևէ մեկի բաժանորդ, յուրաքանչյուր ամիս ստանում են համապատասխանաբար 75ԳԲ և 25ԳԲ ծավալով գերարագ ինտերնետի փաթեթներ: Ավելին՝ նոր բաժանորդներին տրամադրվող 4G երթուղիչը հնարավորություն է ընձեռնում գերարագ ինտերնետի փաթեթները սպառելու ներբեռնման մինչև 150Մբիթ/վրկ և վերբեռնման մինչև 50Մբիթ/վրկ արագությամբ:
«Home-Zone Turbo» փաթեթը հնարավորություն է ընձեռում ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաղորդակցվելու՝ օգտվելու հեռախոսակապից ու 4G ինտերնետից նախընտրած ձևով: Իսկ «Office-Zone» փաթեթը միաժամանակ ապահովում է գրասենյակն ինչպես անսահմանափակ ինտերնետով, այնպես էլ ներքին ցանցով:
Նշենք, որ այս փաթեթներին մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում նոր բաժանորդներներին E5172 մոդելի 4G ցանցի հետ համատեղելի երթուղիչը կտրամադրվի անվճար:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: