ՎիվաՍել-ՄՏՍ-ն ուրախ է տեղեկացնել, որ այժմ 1 օր անսահմանափակ ներցանցային զանգեր կատարելու հնարավորություն ընձեռող «Super 0 օրական» ծառայությունը հասանելի է նաև «Բարբառ» սակագնային պլանի բաժանորդների համար:
Ի դեպ, ծառայությունը հարմար է հատկապես նրանց համար, ովքեր հաճախ են շփվում ոչ միայն «Բարբառ» սակագնային պլանի, այլև՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի այլ բաժանորդների հետ:
Ծառայության ակտիվացման համար ուղարկեք *024# հրահանգը:
Ծառայության գործողության ժամկետը լրանալուց հետո, բաժանորդի հաշվին բավարար գումար լինելու դեպքում, ծառայությունն ավտոմատ երկարացվում է: Ավտոմատ երկարացումը կասեցնելու համար անհրաժեշտ է ուղարկել *024*0# հրահանգը:
Ծառայությունը նաև հասանելի է «Ալո մենք» և «ԵՍ» սակագնային պլանի բաժանորդներին:
Ծառայության ակտիվացման արժեքը 150 դրամ է:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: